ԵՐԵՎԱՆ, 17 մարտի — Sputnik. Դեպքի վայր են մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը և մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Ժամը 18:33-ից մինչև 20:56-ը փրկարարները Մ-2 ավտոճանապարհի 163-168-րդ կմ-ի արգելափակումից դուրս են բերել 20 բեռնատար և 20 մարդատար ավտոմեքենա (118 ուղևոր):
Ժամը 20:30-ի դրությամբ փրկարարներն արգելափակման մեջ հայտնված «Բուս Վոյաժ» ուղևորափոխադրող ընկերությանը պատկանող «Neoplan» մակնիշի ավտոբուսի ուղևորներին (ՌԴ 28 քաղաքացիների) դուրս են բերել և ուղեկցել մինչև 168-րդ կմ-ը, որտեղից նրանց նույն ընկերության միկրոավտոբուսները տեղափոխել են Գորիս քաղաքի «Միրհավ» հյուրանոց: