Ասուլիս. «Սիրիական հակամարտություն. զարգացումներ և հետևանքներ»

© Sputnik / Asatur YesayantКандидат исторических наук, арабист Саркис Григорян.
Кандидат исторических наук, арабист Саркис Григорян. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մարտի 18-ին, ժամը 11։00–ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում տեղի կունենա ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հայ-քրդական առնչությունների բաժնի գիտաշխատող, արաբագետ, պ.գ.թ., Սարգիս Գրիգորյանի ասուլիսը` «Սիրիական հակամարտություն. զարգացումներ և հետևանքներ»։

Ամփոփելով սիրիական հակամարտության 6-րդ տարին՝ կխոսվի սիրիական հակամարտության ներկա վիճակի, Սիրիայի ճգնաժամի շուրջ ընթացող զարգացումների, Իրաքում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն ստեղծելու և Մերձավոր Արևելքի տարածաշրջանային այլ հարցերի մասին:

Բանախոսը կներկայացնի նաև «Իսլամական պետություն» կոչված կառույցի մասին գրված «Իսլամական պետություն. Ակունքներից մինչև խալիֆայության հռչակում» իր մենագրության հիմնական դրույթներն ու գաղափարները:

Երևանում Sputnik միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի ղեկավար` Հասմիկ Սերգեյի Սահակյան։

Հեռ.` +374 (10) 600-131, բջջ.` +374 (94) 18-3377։
«Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, Ամիրյան 4/7, 4-րդ հարկ:

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել` հայտ ուղարկելով h.sahakyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով։

Լրահոս
0