00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:16
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիան ազատվում է սանձերից

© AFP 2024 / ADEM ALTAN / AFPРеджеп Тайип Эрдоган
Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի վերլուծաբան Արման Վանեսքեհյանը վստահ է, որ Թուրքիան ազատվում է սանձերից, իսկ դա նշանակում է, որ երկրի փլուզման գործընթացն արդեն շատ արագ տեմպերով է առաջ գնում։

Թուրքիայում սպասվող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ երկրի կառավարությունը փորձեց քարոզչություն իրականացնել մի շարք եվրոպական երկրներում, սակայն եվրոպական երկրները թույլ չտվեցին, որ իրենց տարածքում քարոզչական գործունեություն իրականացվի, ինչի հետևանքով Թուրքիան հարաբերությունները սրեց եվրոպական մի շարք երկրների հետ ու դարձավ ավելի ագրեսիվ ու ավելի անհանդուրժող։

Турция и Европейский союз - Sputnik Արմենիա
Թուրքիան խզում է դիվանագիտական կապերը Նիդեռլանդների հետ

Իրականում այն ամենը, ինչ կատարվում է Թուրքիայի հետ միջազգային քաղաքական ասպարեզում, դեռ երկար ժամանակ է մնալու համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում: Դեռ շատ փորձագետ-վերլուծաբաններ են փորձելու հասկանալ, թե ի վերջո ինչ տեղի ունեցավ այդ երկրում, ինչպես ստացվեց, որ Անկարան, որին ընդամենը մի քանի քայլ էր մնացել Եվրամիության լիարժեք անդամ դառնալուց, և որը ՆԱՏՕ-ի լիարժեք անդամ էր ու, ավելին, այդ հյուսիս-ատլանտյան դաշինքի ամենաազդեցիկ անդամներից մեկը, կտրուկ փոխեց իր արտաքին քաղաքականության ձևաչափերն ու առաջնահերթությունները։

Սակայն մի բան արդեն ակնհայտ է. Թուրքիան իր այսօրվա նախագահ Էրդողանի օրոք այլևս երբեք արևմտյան քաղաքակրթության նորմերին չի համապատասխանելու ու ոչ էլ փորձելու է համապատասխանել: Չի փորձելու այն պատճառով, որ չի ուզում, ձեռնտու չէ… Նաև այն պատճառով, որ պարզապես չի էլ կարողանալու:

Որովհետև արևմտյան նորմերին համապատասխանելն ու եվրոպական երկրների հետ մտերմություն անելը կնշանակեր համակերպվել այն հանգամանքի հետ, որ երկիրը սեփական կամքով է փլուզվում։

Թուրքիայի թեմայով խոսելիս չի կարելի անտեսել ոչ քրդական փաստը, ոչ էլ այն հանգամանքը, որ Սիրիայում տեղի ունեցող զարգացումները հանգեցրին այնպիսի մի իրավիճակի, որ այնտեղ ոչնչացվող ահաբեկչական կազմակերպությունների տասնյակ հազարավոր անդամներն արդեն հատել են սահմանը ու հայտնվել Թուրքիայում։ Ու պաշտոնական Անկարան պարտավոր է այդ վտանգի դեմ պայքարել այնպիսի դաժան մեթոդներով, որոնց հետ արևմտյան քաղաքակրթությունը ոչ մի դեպքում չի համակերպվելու:

Իրականում երկրի փլուզման պատճառները շատ են, ու այն, որ Թուրքիայի հարաբերությունները Եվրամիության, ընդհանրապես արևմտյան քաղաքակրթության նորմերի հետ ընդհանրապես չեն համընկնում, ավելին, իրարից անչափ հեռու են, երևի թե ամենակարևոր հանգամանքն է: Կարևորագույն, բայց ոչ միակ:

В Турции сожгли флаг Франции - Sputnik Արմենիա
Թուրքիայում Հոլանդիայի դրոշի փոխարեն այրել են Ֆրանսիայի դրոշը

Կոպիտ ասած, եվրոպացիները թուրքերին անընդհատ փորձում էին «գցել», այնպիսի քայլեր էին պարտադրում, որոնք Թուրքիայի համար ինքնուրույն երկիրը փլուզելու պես մի բան էր նշանակում:

Իսկ եվրոպացիները դեռ մինչև վերջ չեն գիտակցում տեղի ունեցող գործընթացների լրջությունը, չեն հասկանում Եվրամիության փլուզման ու Թուրքիայի հետ լարվող հարաբերությունների հետ պատճառահետևանքային կապը։ Կամ էլ հասկանում են, բայց այնքան են վախենում այդ ամենը խոստովանել, որ անընդհատ ինչ-որ ուրիշ պատճառներ են փնտրում: Չէ՞ որ իրականում հաստատված նորմերի փլուզումը, ինչն այսօր Եվրամիության անդամ — երկրներում է տեղի ունենում, իսկապես վախեցնող է: Մոտավորապես այնպես, ինչպես Խորհրդային Միությանն էր վախեցնում այն ամենը, ինչը տեղի ունեցավ մեզ մոտ 1900-ականների սկզբին։

Ինչևէ, այդ ամենը դեռ պետք է հասկանալ, գիտակցել, վերլուծել, ինչպես ասում էն, մարսել, ու հետո նոր հնարավոր կլինի ինչ-որ հետևություններ անել ու վերջնական որոշում կայացնել, թե որ կողմ է ընդհանրապես շարժվելու ժամանակից մարդկային քաղաքակրթությունը:

Այսօր դեռ դրա ժամանակը չի եկել: Առայժմ կարող ենք ընդամենը հետևել, արձանագրել, թե ինչ է թուրք — եվրոպական հարաբերություններում կատարվում ու, ի վերջո, հասկանալ, որ այդ ամենը բավական վտանգավոր է բոլորի համար: Քանի որ եթե մինչ օրս Թուրքիային ինչ-որ կերպ հնարավոր էր սանձել, ապա հիմա այդ սանձերը վերացել են, ու անհասկանալի է, թե ինչպես է Թուրքիան իրեն դրսևորելու միջազգային քաղաքական ասպարեզում։

Մի խոսքով, Թուրքիայի տապալման ժամանակը մի փոքր ավելի շուտ վրա հասավ, քան 2 տարի առաջ էինք ենթադրում: Այն ժամանակ մոտավորապես 5-7 տարվա կանխատեսում էինք անում, սակայն գործընթացները շատ ավելի արագ զարգացան։

Լրահոս
0