Թանկյանը գումար է հավաքում հայերի համար

© FB profile Серж Танкян
Серж Танкян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սերժ Թանկյանը բարեգործական ակցիա է կազմակերպել Մերձավոր Արևելքի հակամարտություններից տուժած հայ ընտանիքներին օգնելու համար:

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի — Sputnik. Ամերիկահայ երաժիշտ Սերժ Թանկյանը Facebook-ի իր էջում բարեգործական ակցիա է նախաձեռնել Մերձավոր Արևելքի հակամարտությունների հետևանքով տուժած հայ ընտանիքներին օգնելու համար: Ակցիան կապված է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմի պրեմիերայի հետ:

«Մենք ուզում ենք, որ ԴՈՒՔ ներկա լինեք «Խոստում» ֆիլմի պրեմիերային: Կտեսնեք ինձ, Քրիս Քորնելին, Քրիստիան Բեյլին, կանցնեք կարմիր գորգով և կմասնակցեք կդառնաք VIP-երեկույթին: Ավիաչվերթն ու հյուրանոցը մենք ապահովում ենք: Դե ինչ, միանո՞ւմ եք», — գրել է Թանկյանը:

Ակցիան անցկացվում է Համահայկական բարեգործական միության (The Armenian General Benevolent Union — AGBU) հետ համատեղ և մրցութային բնույթ է կրում. Մասնակցելու համար ցանկացողները որոշակի գումար պետք է ներդնեն և խաղարկությանը մասնակցելու հնարավորություն ստանան: Պայմաններին կարելի է ծանոթանալ Omaze.com բարեգործական կայքում:

«Խոստում» ֆիլմը ստեղծվել է ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քըրքորյանի ֆինանսական աջակցմամբ: Ֆիլմի հեղինակներն են «Հյուրանոց Ռուանդա» ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջը, գլխավոր դերերում հանդես են գալիս Օսկար Իսահակը, Քրիստիան Բեյլը և Շառլոտա դե Բոնը:

Ֆիլմում դեպքերը ծավալվում են Հայոց ցեղասպանության տարիներին:

Պրեմիերան կկայանա ապրիլի 21-ին:

Русская версия

Լրահոս
0