Բռնցքամարտիկ Շահնազարյանը՝ WBC ինտերնացիոնալ չեմպիոնի տիտղոսակիր

© Sputnik / Рамиль Ситдиков / Անցնել մեդիապահոցАйк Шахназарян
Айк Шахназарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
23-ամյա Հայկ Շահնազարյանը WBC ինտերնացիոնալ չեմպիոնի տիտղոսի է արժանացել:

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի — Sputnik. Ռուսաստանի դրոշի տակ հանդես եկող բռնցքամարտիկ Հայկ Շահնազարյանը հաղթել է ֆիլիպինցի Էլա Ռիվերույի հետ մենամարտում, որն անցկացվել է Մոսկվայում: Այս մասին հայտնում է Ռ-Սպորտը:

12 ռաունդից հետո մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակը շնորհվել է Շահնազարյանին: 23-ամյա Շահնազարյանը 22 մարտ է անցկացրել, որից 20-ը՝ հաղթական ավարտով: Ռիվերա 20 մենամարտ է անցկացրել (17 հաղթանակ և 3 պարտություն):

Բռնցքամարտի երեկոյի ընթացքում մեկ ուրիշ մենամարտ էլ է անցկացվել, և հայ բռնցքամարտիկ Մանվել Սարգսյանը միավորներով հաղթել է ռուս Եվգենի Պավկոյին:

Русская версия

 

Լրահոս
0