00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Lydian-ը «գթաց» Որոտանին. անձրևաջրերը կփրկեն հայկական կարմրախայտին

© SputnikВоротанский гидрокаскад
Воротанский гидрокаскад - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը շատ հարցեր է առաջացնում, որոնցից մեկն էլ կապված է Վայոց Ձորի մարզի ջրային պաշարների օգտագործման հետ։

Լիլիթ Հարությունյան, Sputnik.

Մի քանի տարի առաջ մամուլում տեղեկություն տարածվեց, որ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ժամանակ Որոտան գետից ամեն օր վերցվելու է շուրջ 3 հազար լիտր ջուր։ Բնապահպանները վստահեցնում են, որ եթե նման բան արվի, ապա գետը կցամաքի։

Բանն այն է, որ գետի վրա կառուցված հիդրոէլեկտրակայանները զգալիորեն փոքրացրել են գետի հունը, որը տեղ-տեղ նույնիսկ ճահճանում է, իսկ ջրի օգտագործումը լեռնահանքային արդյունաբերությունում անդառնալի վնաս կհասցնի գետին։ Ջրի մակարդակի նվազեցման հետևանքով կտուժեն ոչ միայն մարդիկ, որոնք ջուրն օգտագործում են ոռոգման նպատակով, այլ նաև կարմրախայտ ձուկը, որը ձկնկիթ է դնում Որոտանի բարձունքներում։

Сиг - Sputnik Արմենիա
Չեղած տեղից խեցգետինն էլ է ձուկ, կամ ինչպես Հայաստանը զրկվեց իր հարստությունից

Հաշվի առնելով Հայաստանի ձկնային պաշարների առանց այն էլ ողբալի վիճակը` Sputnik Արմենիայի թղթակիցը որոշել է պարզել, թե իրականում ինչ ճակատագիր է սպասվում գետին ու հարակից տարածքում ապրող բնակիչներին։

Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման հարցերով զբաղվող «Լիդիան Արմենիա» ընկերությունից մեզ հայտնեցին, որ վերջին հաստատված նախագծի համաձայն` ընկերությունը Որոտանից ջրառ ընդհանրապես չի նախատեսում։

«Հանքավայրի տեխնոլոգիական գործընթացի նախագծի մշակման համար հետազոտությունները տևել են մոտ 10 տարի, և դրանց վրա ծախսվել է ավելի քան 20 միլիոն դոլար։ Այդ ընթացքում քննարկվել են ջրառի տարբեր եղանակներ», — ասվում է հաղորդագրությունում։

Озеро Севан - Sputnik Արմենիա
Սևանի դժվար ճակատագիրը. Հայաստանի «ծովը» կրկին վտանգվա՞ծ է

Ըստ «Լիդիան Արմենիայի»` նախնական նախագծի համաձայն` մինչև 2013թ-ը նախատեսվել է օգտագործել Որոտանի ջրերը, բայց հետո նախագիծը փոխվել է։

«Ավելի ուշ տեղի են ունեցել մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնց համաձայն տարրալվացման հարթակի տեղադիրքը փոխվել է, ուստի մշակվել է նոր նախագիծ, որը գործում է մինչև օրս, և որով այլևս Որոտանից ջրառ չի նախատեսվում։ Ներկայումս գործող նախագծով` ջրի անհրաժեշտ քանակը օրական 1000-1200 խ/մ է, որը հիմնականում ապահովվելու է կոնտակտային ջրերի հաշվին, որոնք հանքավայրի ենթակառուցվածքների հետ կոնտակտի մեջ գտնվող ձնհալից և անձրևներից առաջացած ջրերն են», — նշվում է հաղորդագրությունում։

Ինչպես պարզվել է, ոսկու վերամշակման ընթացքում կարող է օգտագործվել մեկ այլ գետ` Արփան։

Բնապահպան Լևոն Գալստյանը Sputnik Արմենիային ասաց, որ ընկերության ներկայացրած նախագծում ջրառի համար նշված է նաև Արփա գետը։

«Ես անձրևաջրերի օգտագործման մասին չգիտեմ, հնարավոր է` նրանք («Լիդիան Արմենիա»` խմբ.) հավաքեն անձրևաջրերը։ Նախագծի համաձայն` ոսկու վերամշակման գործարանում ջուրը վերցնելու են Արփա գետից», — ասաց բնապահպանը։

Նրա խոսքով` ի սկզբանե կույտային տարրալվացման համար հարթակը գտնվել է Որոտան գետի ափերի մոտ` Սպանդարյանի ջրամբարից երեք կիլոմետր վերև։

«Քանի որ այդ տարածքը համարվում է Սևանի ավազանի առաջնային ազդեցության գոտի, օրենքով արգելված է այնտեղ ինչ-որ գործողություններ կատարել` կապված հանքավայրի վերամշակման հետ։ Օրենքը չխախտելու համար նախագիծը փոխվել է, և կույտային տարրալվացման հարթակը տեղափոխվել է Սևանի ավազանի ազդեցության գոտուց դուրս», — բացատրեց Գալստյանը։

Նա նաև նշեց, որ հանքավայրի շահագործման վտանգներն այնքան մեծ են, որ այդ հարցն ունի առաջնահերթ նշանակություն։

Ընթերցողներն իրենք կարող են հետևություն անել վերոնշյալից, իսկ մենք կշարունակենք տեղեկացնել այն մասին, թե ինչպես կընթանա Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման գործընթացը։

Русская версия

Լրահոս
0