Նոր կանոններ ըմբշամարտում

© Sputnik / Владимир Баранов / Անցնել մեդիապահոցБорцы Роман Власов (Россия) и Арсен Джулфалакян (Армения) (справа налево) в финальном поединке на соревнованиях по греко-римской борьбе в весовой категории до 74 кг на XXX летних Олимпийских играх в Лондоне.
Борцы Роман Власов (Россия) и Арсен Джулфалакян (Армения) (справа налево) в финальном поединке на соревнованиях по греко-римской борьбе в весовой категории до 74 кг на XXX летних Олимпийских играх в Лондоне. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ըմբշամարտի կանոնները հերթական անգամ կենթարկվեն փոփոխության: Ըմբշամարտի նոր կանոնների վերջնական տարբերակը UWW-ն ազգային ֆեդերացիաներին կտրամադրի ապրիլի սկզբներին:

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik. Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) հայտնել է, որ յուրաքանչյուր ոճում քաշային կարգերն 8-ի փոխարեն կլինեն 10-ը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Յուրաքանչյուր քաշային կարգում մրցումները կանցկացվեն երկու օր:

Левон Джулфалакян - Sputnik Արմենիա
Լևոն Ջուլֆալակյան. «Ինքնազգացողությունս նորմալ է»

Քաշային կարգերի փոփոխությունը հաստատման կներկայացվի այս տարի, Փարիզում կայանալիք աշխարհի առաջնությունից առաջ` UWW-ի համաժողովում:

Հաստատվելու դեպքում մեծահասակների, Մ 23 տարեկանների ու երիտասարդների նոր քաշային կարգերն ուժի մեջ կմտնեն 2018 թվականի հունվարի 1-ից:

Երկօրյա մրցութային ձևաչափը կկիրառվի պատանիների Եվրոպայի և աշխարհի առաջնությունների ժամանակ, որոնք տեղի կունենան, համապատասխանաբար, հուլիսին՝ Սարաևոյում և սեպտեմբերին՝ Աթենքում:

Եթե այս նորամուծությունը վերջնականապես հաստատվի, այն ևս ուժի մեջ կմտնի 2018 թվականի հունվարի 1-ից:

Այս ձևաչափի դեպքում ըմբիշները կկշռվեն մրցութային յուրաքանչյուր առավոտ` երկրորդ օրվա համար 2 կգ փոփոխության թույլտվությամբ:

Աշխարհի առաջնության մրցաշարային ցանկում, առաջատարների ավելի արդարացի բաշխման նպատակով, UWW-ի բյուրոյի անդամները քվեարկել են ըմբիշների ամենամյա վարկանիշային աղյուսակ ստեղծելու համար:

Артур Алексанян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Արթուր Ալեքսանյանը պատմում է իր ծրագրերի մասին

Այս տարվա` Փարիզի աշխարհի առաջնությունում վարկանիշը կորոշվի Ռիո-2016-ի և 2017 թ-ի մայրցամաքային առաջնությունների արդյունքներով:

Ակնկալվում է, որ հաջորդ մրցաշրջանից սկսած, վարկանիշային աղյուսակը որոշելիս հաշվի կառնվեն նաև մի քանի այլ մրցաշարերի արդյունքներ:

«Այս բարեփոխումները մեծ առավելություն կտան մեր մարզաձևին: Այն ավելի դիտարժան կդառնա հանդիսատեսի և ըմբիշների համար»,- նշել է UWW-ի նախագահ Նենադ Լալովիչը:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրել են, որ ըմբշամարտի նոր կանոնների վերջնական տարբերակը UWW-ն ազգային ֆեդերացիաներին կտրամադրի ապրիլի սկզբներին:

Լրահոս
0