Սիրիայում ընդդիմադիր ուժերը կրկին անցել են գրոհի

© Sputnik / Михаил Алаеддин / Անցնել մեդիապահոցСитуация на юге Алеппо
Ситуация на юге Алеппо - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երեկվանից կրկին լարվել է իրադրությունը Սիրիայում։ Հատկապես մայրաքաղաք Դամասկոսում ընդդիմադիր ուժերն անցել են գրոհի։

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik. ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հայ-քրդական առնչությունների բաժնի գիտաշխատող, արաբագետ, Սարգիս Գրիգորյանն իր ֆեյսբուքյան հետևորդներին տեղեկացրել է Սիրիայում իրադրության սրման մասին։ Նա, մասնավորապես գրել է.

Гуманитарный груз в Сирию из Армении - Sputnik Արմենիա
Հայաստանի ուղարկած մարդասիրական բեռը հասավ Սիրիա

«Երեկվանից Սիրիայի մայրաքաղաքից արևելք ընկած հատվածում ընդդիմադիր ուժերն անցել են գրոհի: Հարձակումն իրականացրել է «Հայա Թահրիր ալ-Շամ» (կամ՝ ալ-Կաիդա) խմբավորումը, որը Ջուբար և Կաբուն տեղանքներում արդեն արձանագրել է լուրջ հաջողություններ:

Հիշյալ հարձակումն ու դրան նախորդած հենց Դամասկոսում տեղի ունեցած ահաբեկչությունները խոսում են այն մասին, որ Սիրիայի մայրաքաղաքում ևս անհանգիստ ու վտանգավոր է, ինչպես երկրի այլ վայրերում:

Իսկ ալ-Կաիդա-ն ոչ միայն լուրջ ներկայություն ունի Սիրիայի հյուսիս-արևմուտքում՝ Լաթակիա, Իդլիբ և Հալեպ նահանգներում, այլ նաև երկրի հարավում՝ մայրաքաղաքում ու դրան հարակից հատվածներում»:

Լրահոս
0