00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բժշկական համալսարանի ռեկտորը որևէ մեկին աշխատանքից չի ազատել

© Sputnik / Aram Nersesyan Университетская поликлиника имени "Гераци"
Университетская поликлиника имени Гераци - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այսօր տեղեկություն էր տարածվել, որ Բժշկական համալսարանի ռեկտորը կարգադրել է աշխատանքից հեռացնել ապրիլյան պատերազմի մասնակցի մորը։ Համալսարանի մամուլի ծառայությունը վստահեցնում է` տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. Երևանի պետական բժշկական համալսարանի տարածած հայտարարության համաձայն` այսօր «Հրապարակ» օրաթերթում տեղ գտած տեղեկությունը և համացանցում այդ նյութի տարաբնույթ մեկնաբանությունները, թե իբր ԵՊԲՀ ռեկտորը կարգադրել է հեռացնել աշխատանքից աշխատակցի, իրականությանը չեն համապատասխանում:

««Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում որևէ աշխատակից չի ազատվել աշխատանքից, այլ աշխատանքային պարտականությունները թերի կատարելու համար 3 բուժաշխատողի տրվել է նկատողություն»,- նշված է հայտարարության մեջ:

Համալսարանից հորդորում են չխեղաթյուրել իրականությունը և զերծ մնալ անհարկի շահարկումներից:

«Կարծում ենք՝ ևս մեկ անգամ մանրամասնելու կարիք չկա, թե բժշկական հաստատությունում, մասնավորապես, վիրաբուժական բաժանմունքում ինչպիսի կարևորություն ունի սանիտարահիգիենիկ նորմերի պահպանումը»,- հայտնել են ԵՊԲՀ-ում:

«Հրապարակ» թերթը գրել էր, որ Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն այցելել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոց շրջայցի, կլինիկայի աշխատակից Աստղիկ Թադեւոսյանի բաժնում՝ համակարգչի վրա ռեկտորը փոշի է նկատել, մատով ցուցադրաբար մաքրել է համակարգչի էկրանը եւ տեղում կարգադրել հեռացնել նրան աշխատանքից:

Լրահոս
0