Երևանում ծնված տղաների թիվն ավելի շատ է, քան աղջիկներինը

© Pixabay / Rainer_MaioresНоворожденный ребенок
Новорожденный ребенок - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Քաղաքապետարանը հայտնում է, որ մարտի 10-16-ը մայրաքաղաքում ծնվել է 390 երեխա։

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ մարտի 10-16-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 390 երեխա: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

«Լույս աշխարհ եկած երեխաներից 200 տղա են, 190-ը` աղջիկ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր — համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 40905 քաղաքացի:

 

Լրահոս
0