Իրավաբան. Մեդիացիան նոր բառ է հայկական իրավագիտության մեջ

© Sputnik / Asatur YesayantsАйк Ованнисян
Айк Ованнисян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մեդիացիան նոր հասկացություն է հայ իրականության համար, չնայած որ բավականին հին գործիք է մինչդատական կարգով երրորդ անձի (չեզոք կողմի) մասնակցությամբ վեճերը լուծելու համար:

ԵՐԵՎԱՆ, մարտի 21- Sputnik, Անի Լիպարիտյան. Մեդիացիան ակտուալ է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում, սակայն մեր երկրում այդ գործիքն իր «առաջին քայլերն» է անում: Այս մասին Sputnik Արմենիային ասաց իրավաբանական գիտությունների թեկնածու, Հայաստանում մեդիացիայի ինստիտուտի հիմնադիրներից Հայկ Հովհաննիսյանը:

Մեդիացիան այլընտրանքային միջոց է երրորդ` չեզոք անձի, այսինքն ` մեդիատորի օգնությամբ վեճը լուծելու համար:

Александр Спендиарян - Sputnik Արմենիա
Իրավաբան Սպենդիարյանի և սպա Ռիմսկի–Կորսակովի ընկերության պատմությունը

«Մասնագետն օգնում է վիճող կողմերին գտնել շփման կետեր և հանգել խաղաղ համաձայնության: Որպեսզի մարդիկ սկսեն դիմել օգնության, հարկավոր է, որ Հայաստանի քաղաքացիները և նրանց շահերը պաշտպանող իրավաբանները, փաստաբանները տեղյակ լինեն մեդիացիայի առավելություններից: Տվյալ պահին աշխատանքներ են տարվում այդ մասին հասարակության իրազեկությունը բարձրացնելու համար», — ասաց Հովհաննիսյանը:

Առաջին հերթին քաղաքացին պետք է համոզված լինի, որ երբ դիմում է մեդիատորին, երաշխավորվում է բոլոր տվյալների գաղտնիությունը` մեդիացիան ապահովում է գաղտնիություն, առաջնորդվում է «կեղտոտ սպիտակեղենը ի ցույց չդնելու» սկզբունքով:

Ինչպես նշեց իրավաբանը` ընկերության համար կարևոր է համբավը, իսկ ֆիզիկական անձերի համար`բարի անունը:

«Այդ պատճառով ցանկացած վեճ վատ զգացողություններ է առաջացնում վիճող բոլոր, այլ ոչ թե մեկ կողմի համար: Մյուս կողմից, մեդիացիայի ժամանակ կարելի է հանգիստ լինել, որ կպահպանվի գործի գաղտնիությունը» — ավելացրեց Հովհաննիսյանը:

Այդ գործընթացը հանգիստ մթնոլորտ է ապահովում ցավոտ հարցերի քննարկման ժամանակ:

Блогер Александр Лапшин экстрадирован в Азербайджан - Sputnik Արմենիա
ՀՀ փաստաբանների պալատ. Լապշինի հանձնումը ներպետական և միջազգային իրավական կարգավորումների խախտում է

«Մյուս առավելությունը`արագ գործընթացն է: Բոլորս գիտենք, որ ժամանակը փող է: Ինչքան շատ ժամանակ եք ծախսում դատավարության վրա, այդքան էլ շատ` փող: Իհարկե, մեդիացիան չի լուծի ձեր խնդիրը երեք օրում, բայց դատավարությունները ձեզնից կարող են տարիներ խլել: Առավելություն է նաև այն, որ մեդիացիայի ժամանակ կողմը ինքն է որոշում կայացնում: Այստեղ մեծ դեր է խաղում կողմերի կամքը, նրանց վրա ճնշում չի գործադրվում», — պարզաբանեց մեր զրուցակիցը:

Կողմերից ցանկացածը ցանկացած պահի կարող է միակողմանի կարգով հրաժարվել մեդիացիայից, այսինքն` դատարանի դռները միշտ բաց են. սա մեդիացիայի մյուս առավելությունն է:

«Հին հույները, երևի, ավելի լավ պատկերացում ունեին դատական պրոցեսի մասին։ Դրա համար «ճգնաժամ» բառը նշանակում էր «դատական վարույթ» և «դատարանի որոշում կայացնել»: Նրանք հասկանում էին, որ, երբեմն, անհնար է կոնֆլիկտն ինքնուրույն լուծել, այդ ժամանակ սա ավելի լավ տարբերակ է, քան դատարանի վճռի պարտադիր ու ստիպողական կատարումը: Դատավճիռը նրանց համար արդեն իսկ ճգնաժամ էր»,-ասում է իրավաբանը:

Նա հավելեց, որ Հայաստանում կան բոլոր նախապայմանները մեդիացիայի ինստիտուտը զարգացնելու համար:

«Վերջերս գրանցվել ենք Հայաստանի դատական դեպարտամենտում, այսինքն` հիմա բոլոր դատարանները կստանան մեր կանոնադրության կրկնօրինակները, նաև տեղեկություն` մեդիատորների մասին:

Եվ գիտեք, երբ մենք մեդիացիայի թեմայով թրեյնինգներ ենք անցկացնում իրավաբանների և փաստաբանների համար, նկատում ենք, որ բոլորի աչքերը փայլում են, բոլորն ուզում են անցնեն պրակտիկ գործունեության: Եվ իրոք, վիճող կողմերի համար սա շատ արդյունավետ գործընթաց է»,-նշում է Հովհաննիսյանը:

Ւսկ այն, ինչ օգտակար է մարդկանց համար, Հովհաննիսյանի խոսքով, չի կարող հեռանկարային չլինել:

Русская версия

Լրահոս
0