Արցախյան կողմը հիմնականում չի պատասխանել Ադրբեջանի կրակոցներին

© Sputnik / Asatur YesayantsТалыш после обстрелов
Талыш после обстрелов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մարտի 20-ին և լույս 21-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ։ Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Ադրբեջանական կողմը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 300 կրակոց»,- նշված է հաղորդագրության մեջ:

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Русская версия

Լրահոս
0