Փայլանը պատրիարքական ընտրությունների հարցով դիմել է Թուրքիայի ՆԳՆ–ին

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Պոլսահայ պատգամավոր Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» ներկայացուցիչ Կարո Փայլանը պատրիարքական ընտրությունների վերաբերյալ հայցադիմում է ներկայացրել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին:

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի–Sputnik. Փայլանը հայցադիմումի մեջ նշել է, որ մարտի 15-ին կայացած ընտրություններում 23-ը 11-ի հարաբերակցությամբ Հայոց պատրիարքի տեղապահ է ընտրվել Գարեգին արքեպիսկոս Բեքչյանը: Իսկ ընտրությունները կայացել են 1863 թվականին ընդունված Ազգային սահմանադրության, Լոզանի պայմանագրի սահմանած օրենքների և կարգերի համաձայն: Պատգամավորի նամակը հրապարակել է ermenihaber.am-ը։

Арам Атешян - Sputnik Արմենիա
Արամ Աթեշյանը հայտարարել է՝ հրաժարական չի տա

Ընտրություներից անմիջապես հետո Ստամբուլի նահանգապետարանից «շտապ» մակագրությամբ գրություն է ստացվել, համաձայն որի ընտրությունն իրավականորեն անվավեր է համարվում:

Փայլանը ընդգծել է, որ նահանգապետարանի գրությունը հայ համայնքում զարմանքով է ընդունվել և գնահատվել է որպես միջամտություն ընտրություններին:

Պոլսահայ պատգամավորը հետևյալ հարցերն է ուղղել ՆԳՆ նախարարին.

1. Այս գրությունն գրելիս ի՞նչ օրնեքներ են հիմք ընդունվել:

2. Այս գրությունը «շտապ» մակագրությամբ պատրիարքարան հանձնելու հանձնարարականը ո՞վ է տվել:

3. Հայ համայնքում պատրիարքի ընտրությունների գործընթացը սկսելու հարցում համաձայնության առկայության պարագայում այս միջամտության իրական պատճառը ո՞րն է:

Լրահոս
0