Ի՞նչ գիտի Հանրայինը «Եվրատեսիլի» հայաստանյան ներկայացուցչի մասնակցության մասին

© FacebookПевица Арцвик
Певица Арцвик - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Եվրատեսիլ» երգի մրցույթում Հայաստանի մասնակցության հարցը լայն քննարկման թեմա է դարձել։ Sputnik Արմենիան խնդրի վերաբերյալ պարզաբանում ստացավ Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից։

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. Մամուլում տեղեկություններ են տարածվել, որ Ղրիմ այցելելու պատճառով «Եվրատեսիլ» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Արծվիկ Հարությունյանի մուտքը Ուկրաինա հնարավոր է` արգելվի։ Հանրային հեռուստաընկերության PR մենեջեր Արուսիկ Զախարյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկ Հարությունյանն այս պահին նախապատրաստական փուլում է, իսկ փորձերը դադարեցված չեն։

«Ինչ վերաբերում է վերոնշյալ հարցին, ապա Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունն այս թեմայի վերաբերյալ որեւէ պաշտոնական գրություն չի ստացել»,-ասաց Հանրային հեռուստաընկերության PR մենեջեր Արուսիկ Զախարյանը։

Նա հիշեցրեց, որ ավելի քան մեկ տասնամյակ է` Հանրային հեռուստաընկերությունը մասնակցում է Եվրատեսիլին։

Արծվիկի «Fly with me» երգն ու տեսահոլովակը - Sputnik Արմենիա
Եվրատեսիլ-2017. Արծվիկի «Fly with me» երգն ու տեսահոլովակը

Արծվիկի քույրը` Շողեր Հարությունյանը «Լայֆին» հայտնել է, որ իր քույրը երբեք չի եղել Ղրիմում։

«Ես նրա հարազատ քույրն եմ և կարող եմ ասել, որ նա 100 տոկոսով չի եղել Ղրիմում»,- ասել է Հարությունյանը։

«Եվրատեսիլ-2017» մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին և 13-ին Կիևում: Հայաստանի ներկայացուցիչը՝ Արծվիկը, ելույթ կունենա մայիսի 9-ին՝ 1-ին կիսաեզրափակչի ընթացքում: Մրցույթն այս տարի կանցկացվի «Տոնենք բազմազանությունը» կարգախոսի ներքո:

Լրահոս
0