Եղանակի կանխատեսում. օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով

© Sputnik / Asatur YesayantsВесна в Ереване
Весна в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Հիդրոմետ» ծառայությունը ներկայացրել է օդերևութաբանների կանխատեսումը, որի համաձայն` օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. Հանրապետության տարածքում մարտի 23-ին Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Մարտի 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին կլինի հարավ-արևմտյան` 3-8 մ/վ արագությամբ:

«Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով»,– նշված է «Հիդրոմետ» ծառայության հրապարակած հաղորդագրության մեջ:

Երևան քաղաքում մարտի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը մարտի 23-ի ցերեկը կկազմի +11+13, մարտի 24-ին` +12+14, մարտի 25-ին` +14+16, մարտի 26-ին` +16+18, մարտի 27-ին` +17+19 աստիճան։

Լրահոս
0