Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Օրենքը խիստ կլինի Սամվել Բաբայանի նկատմամբ

© Sputnik / Asatur YesayantsГагик Меликян
Гагик Меликян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վերջին շրջանում ԶԼՄ–ներում լուրեր են պտտվում, որ «Սասնա ծռեր-2» է նախապատրաստվում։ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է այն մասին, թե ինչ է սպասվում նրանց, ովքեր կփորձեն խժդժություն հրահրել երկրի ներսում։
Գագիկ Մելիքյան. Սպառնալիքներ հնչեցնում են պարտության մտքի հետ հաշտված քաղաքական ուժերը

«Նախընտրական քարոզարշավի ընթացքում նման հայտարարություններ հնչեցնելը խոսում է այն մասին, որ տվյալ քաղաքական ուժը հաշտվել է պարտվելու մտքի հետ»,- ասում է Մելիքյանը։

Ըստ նրա` համապատասխան մարմինները կզբաղվեն նրանցով, ովքեր կփորձեն խախտել երկրի սահմանադրական կարգը, խժդժություններ կհրահրեն և անկայուն մթնոլորտ կձևավորեն։ Այդ մարմինները ցանկացած գործողության կգնան սահմանադրական կարգը պահպանելու համար ու կգործեն օրենքի շրջանակում։

«Իսկ օրենքը բավական խիստ է այս առումով»,- շեշտում Մելիքյանը։

Նշենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել, որի համաձայն` մաքսանենգ եղանակով ՀՀ «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում այս պահին ձերբակալված են 3 անձ, որոնց թվում է նաև Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը։

Լրահոս
0