Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Նանյան. «Մենք ջրի պակասորդ ունենք»

© Sputnik / Asatur YesayantsГалуст Нанян
Галуст Нанян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մարտի 22-ին աշխարհի շատ երկրներում նշվում է Ջրի համաշխարհային օրը, որը կոչված է հասարակության ուշադրությունը հրավիրել ջրային օբյեկտների վիճակի ու խնդիրների վրա։ Փորձագետ Գալուստ Նանյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է Հայաստանում առկա ջրային խնդիրների մասին։
Գալուստ Նանյան

Արարատյան արտեզյան ավազանի ջրի մակարդակը, ըստ տարբեր գնահատականների, նվազել է 30-45 տոկոսով։ Արդեն 3-4 տարի է, որ կառավարությունը համապատասխան որոշում է կայացրել` Արարատյան արտեզյան ավազանը փրկելու համար։ Գործի է անցել բնապահպանության նախարարությունը, որը փորձել է հասկանալ, թե որ աղբյուրներն են օրինական, որոնք` անօրինական։ Անօրինական աղբյուրները, որոնք բացվել են առանց պետությանը տեղյակ պահելու, պիտի ապամոնտաժվեն։

Համապատասխան ուսումնասիրություն կամ վերլուծություններ չկան այն մասին, որ անհատը եկել, խնդրել է կամ վճարումների դեպքում հորատելու և ընդերքից ջուր վերցնելու արտոնագիր է ստացել։

«Եղել են դեպքեր, որ ձկնաբույծին մեկ վայրկյանում, օրինակ, պետք է մեկ լիտր, նա ըստ լիցենզիայի մինչև 10 լիտր է ստացել։ Պարզ է դառնում, որ նա 10 լիտրը վերցնում է ընդերքից, 1 լիտրը օգտագործում է, մնացած ջուրը ավելցուկ է։ Նա պետք է դրենաժային համակարգով ուղղորդեր դեպի Արաքս գետ, իսկ այդ գետը ջրերը տանում է դեպի Կասպից ծով»,- ասում է Նանյանը։

Ըստ նրա` այդ ամենի պատճառով մենք խնդիր ունենք։ Արարատյան ջրավազանը խմելու ջրի աղբյուր է, և Երևան քաղաքի բնակչության 40 տոկոսը հենց Արարատյան ջրավազանից է օգտվում

«Արդյունքում մենք ունեինք ջրի պակասորդ` ոչ միայն խմելու առումով, այլ նաև` ջրահավաքման»,- նշում է Նանյանը։

 

Լրահոս
0