Հայաստանը կպարգևատրի Հենրիխ Մխիթարյանին

© AFP 2023 / Sergei SUPINSKYГенрих Мхитарян
Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը կպարգևատրվեն, մրցանակների հանձնման արարողությունը կկայանա մարտի 24-ին։

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. Ինչպես հայտնի է, Հայաստանի 2016 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը, երկրորդ տեղում Գևորգ Ղազարյանն է, երրորդ տեղում՝ Մարկոս Պիզելին:

Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Մխիթարյանի մայրը զարմացրել է ֆուտբոլիստի երկրպագուներին

Հայաստանի 2016 թ. լավագույն մարզիչ է ճանաչվել Վարդան Բիչախչյանը, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։

Իրենց ակումբներում զբաղվածության պատճառով ֆուտբոլիստները մինչ օրս չէին կարողացել ժամանել Հայաստան՝ ստանալու իրենց մրցանակները: Այժմ նրանք բոլորն էլ գտնվում են Հայաստանի ազգային հավաքականի ճամբարում:

Լավագույն ֆուտբոլիստի և մարզչի մրցանակների հանձնման արարողությունը կկայանա մարտի 24-ին Ֆուտբոլի ակադեմիայում:

Русская версия

Լրահոս
0