Հայաստանի դեսպանատունը կվերականգնի Ռուսաստանում արտագնա հյուպատոսների ինստիտուտը

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսաստանում արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կազմակերպված տեսակապի ընթացքում հայտնեց, որ Ռուսաստանում նոր գլխավոր հյուպատոսություններ բացելու ծրագրեր չկան։ Հայաստանի դեսպանատունը պատրաստվում է խնդիրը լուծել արտագնա սպասարկման ճանապարհով։

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. Ռուսաստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Վարդան Տողանյանը նշեց, որ այսօր Ռուսաստանում պաշտոնապես կա չորս հյուպատոսական հաստատություն` Մոսկվայում, Դոնի Ռոստովում, Սանկտ Պետերբուրգում և Սոչիում։

«Մենք հասկանում ենք, որ չենք ընդգրկում կենտրոնական Ռուսաստանը, Ուրալը, Հեռավոր Արևելքը։ Ասենք, Կամչատկայում կա շուրջ 2000 մարդ, բարդ է 9 ժամ թռչել` տեղեկանք ստանալու համար։ Մենք մտածում ենք արտագնա հյուպատոսների ինստիտուտը վերականգնելու մասին, որոնք պարբերաբար կմեկնեն, կհավաքեն փաստաթղթերը, կձևակերպեն դրանք», — ասաց Տողանյանը։

Երկրորդ տարբերակը` համայնքների օգնությամբ հավաքել դիմումները և ուղղորդել դրանք հյուպատոսարան։ Սակայն դեսպանատանը ցանկանում են կարգավորել այդ ամենը։ Առայժմ գլխավոր հյուպատոսության բացում չի նախատեսվում։

 

Լրահոս
0