00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տողանյան. ՌԴ–ում Հայաստանի դեսպանատունը զարգացնելու է աշխատանքը սոցցանցերում

© SputnikВардан Тоганян
Вардан Тоганян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դիվանագիտական ներկայացուցչությունը պատրաստվում է Հայաստանը ճանաչելի դարձնելու հարցում ներգրավել Ռուսաստանում սովորող հայ ուսանողներին։

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը մտադիր է ակտիվ աշխատանքներ իրականացնել սոցցանցերում և համագործակցել բլոգերների հետ, Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած մուլտիմեդիոն մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՌԴ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը։

Вардан Тоганян - Sputnik Արմենիա
ՌԴ-ում Հայաստանի նոր դեսպան. «Կապեր եմ հաստատելու փոքր և միջին ձեռնարկությունների հետ»

Դեսպանն արդեն սկսել է աշխատել «արտակարգ ռեժիմով», քանի որ երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք միջոցառումներ համընկել են, մասնավորապես` Հայաստանի նախագահի այցը։ Sputnik Արմենիայի այն հարցին, թե ինչպես կգնահատի նախորդ դեսպանի աշխատանքը, Տողանյանն ասաց, որ դա «բավական դժվար գնահատելի աշխատանք է», հատկապես` հանրության համար։ Բացի այդ, դեսպանը հայտնեց, որ դեսպանատունը ծրագրում է առավելագույնս բաց աշխատել մամուլի համար։

«Մենք առավելագույնս բաց կլինենք ինչպես ռուսական, այնպես էլ հայկական ԶԼՄ-ների համար։ Մենք կզարգացնենք աշխատանքը սոցցանցերում և բլոգերների հետ։ Սոցցանցերում արդեն դեսպանատան էջեր են բացվել։ Տեղեկատվական հասարակության պայմաններում, երբ երիտասարդությունն անընդհատ համացանցում է, մենք շատ ակտիվ կլինենք այնտեղ», — նշեց Տողանյանը։

Նրա խոսքով` դիվանագիտական բուհերում սովորող ուսանողներն էլ կներգրավվեն կամավորական աշխատանքներին։ Խոսքը, ըստ նրա, ոչ այնքան դիվանագիտական աշխատանքի, որքան երկրի դրական վարկանիշի առաջխաղացման մասին է։

«Աշխատանքներ են տարվելու ոչ միայն Մոսկվայում, այլև ամբողջ Ռուսաստանում, այդ թվում` Հեռավոր Արևելքում», — ասաց Տողանյանը։

Որպես առաջին օրինակ` նա նշեց «Իզվեստիա» թերթի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը` կապված հայտնի մարշալ Բաղրամյանին նվիրված լուսանկարչական ցուցահանդեսի կազմակերպման հետ։ Դեսպանատան գործունեության մեկ այլ կարևոր ուղղություններից կլինի Հայաստանում ներդրումների ներգրավման աշխատանքները։ Նրա խոսքով` Հայաստանի նախագահի այցի ընթացքում կարևոր փաստաթղթեր են ստորագրվել, մասնավորապես ներդրումային հիմնադրամի ստեղծման մասին։ Այս ուղղությամբ դեսպանատունը նույնպես ակտիվ է գործելու։

«Հետաքրքիր մտահղացումներ կան Ռուսաստանի գյուղատնտեսության և էկոնոմիկայի նախարարությունների հետ առանձին բիզնես ծրագրերի ստեղծման վերաբերյալ։ Այս տարվա ընթացքում, իհարկե, կոնկրետ քայլեր և ներդրումներ կարվեն», — վստահեցրեց Տողանյանը։

Русская версия

Լրահոս
0