Հակառակորդն ակտիվացել էր արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում

© Sputnik / Asatur YesayantsВоеннослужащие вооруженных сил РА
Военнослужащие вооруженных сил РА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Անցած գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում ադրբեջանական զինուժը դիպուկահար հրացաններից առավել ակտիվ կրակ է վարել՝ արձակելով 31 կրակոց:

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. Մարտի 21-ին և լույս 22-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 35 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 400 կրակոց:Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊՆ լրատվական կայքը։

Ադրբեջանական զինուժը դիպուկահար հրացաններից առավել ակտիվ կրակ է վարել արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում՝ արձակելով 31 կրակոց:

© nkrmilՀրադադարի խախտման ռեժիմներ
Հրադադարի խախտման ուղղությունները 22.03.17 - Sputnik Արմենիա
Հրադադարի խախտման ռեժիմներ

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ պատասխան գործողությունների դիմելով միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

 

Լրահոս
0