Կրակոցներ բրիտանական խորհրդարանի մոտ. կան վիրավորներ

© Sputnik / Александр Вильф / Անցնել մեդիապահոցГорода мира. Лондон
Города мира. Лондон - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բրիտանական խորհրդարանի մոտ կրակոցներ են հնչել։ Նախնական տվյալներով` տուժել է 12 մարդ։

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. Լոնդոնում` Վեսթմինստերյան կամրջի մոտ, կրակոցների հետևանքով տասնյակ մարդիկ են վիրավորվել, հաղորդում են բրիտանական ԶԼՄ-ները։

Խորհրդարանը դադարեցրել է աշխատանքը, ոստիկանությունը շրջափակել է շենքը։

Բրիտանական խորհրդարանի շենքից ոչ հեռու տեղի ունեցած միջադեպի հետևանքով վիրավորվել է 12 մարդ։

Որոշ ԶԼՄ-ներ հայտնում են, որ երկու հարձակվողները սպանվել են։ Անհայտ անձը փորձել է ներխուժել խորհրդարանի շենք և մաչետեով հարձակվել ոստիկանի վրա։ Նրան տեղում սպանել են, գրում է օգտատեր Ջեյմս Վեսթը։

​Դեպքի վայրից տեսանյութ է տարածել մեկ այլ օգտատեր Ռադոսլավ Սիկորսկին։

Լրահոս
0