Այս տարվա նորածիններին տրվող ամենառեյտինգային անունները

© LOIC VENANCE / AFPНоворожденный
Новорожденный - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Այս տարի տղա նորածիններին առավել հաճախ անվանել են Դավիթ, իսկ աղջիկներին` Մարի։ Տեղեկությունը հաղորդել է ՀՀ արդարադատության նախարարության միասնական վիճակագրական շտեմարանը։

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik. Հայաստանում շարունակում են նախապատվություն տալ Դավիթ անվանը։ Այս տարվա ընթացքում ծնվել է Դավիթ անունով 216 տղա, երկրորդ տեղում Նարեկն է, հետո Հայկը, Գոռը և Տիգրանը։

Աղջիկներին տրվող անունների առաջին հորիզոնականում է Մարին։ Այդ անունը ստացել է 163 աղջիկ։ Այս անվանն իրենց տարածվածությամբ հաջորդում են Մարիան, Մանեն, Նարեն և Մարիամը։

ՀՀ արդարադատության նախարարության միասնական վիճակագրական շտեմարանի տվյալների համաձայն` այս տարվա ընթացքում ծնվել է 7720 երեխա։

 

Լրահոս
0