Դիլիջանում 1.7 մլն դոլարի ներդրում կկատարվի

© ТravelnewsДилижан
Дилижан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Տավուշի մարզի Դիլիջան համայնքում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներկայացուցիչները ծանոթացել են համայնքում իրականացվող ծրագրերի ընթացքին:

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik. «Աջակցություն տեղական ինքնակառավարման բարեփոխումներին» ծրագրի շրջանակում Դիլիջան համայնքում 2017-2018 թթ-ի ընթացքում կկատարվի 1.7 մլն դոլարի ներդրում: Դիլիջան համայնքին արդեն տրամադրվել են 3 ինքնաթափ բեռնատար, 2 բազմաֆունկցիոնալ էքսկավատոր, 1 գրեյդեր:

Олени - Sputnik Արմենիա
Դիլիջանում սկսել են բազմացնել եղջերավոր կենդանիների

Առաջիկայում համայնքը կստանա ևս մեկ ինքնաթափ բեռնատար և ավտոգրեյդեր, սանմաքրման փոշեկուլ մեքենա, ձյուն մաքրող կոմունալ մեքենա, 2 ավտոաշտարակ՝ լուսավորության համակարգը անթերի պահելու և բարձրահարկ շենքերի վրա կատարվելիք մեկուսացման և վերանորոգման աշխատանքների համար, թրթուրավոր տրակտոր, որը կաշխատի դժվարանցանելի ճանապարհներին և աղբավայրում՝ լուծելով բազմաթիվ կոմունալ խնդիրներ:

Մեքենաներն ու սարքավորումները նորմատիվային պայմաններում և պատշաճ կերպով սպասարկելու համար կառուցվելու է տեխնիկայի սպասարկման կայանատեղի:

Տեխնիկական միջոցները և սարքավորումները օգտագործվելու են Դիլիջան խոշորացված համայնքի փողոցային լուսավորության համակարգի ստեղծման ու համալրման, համայնքի աղբահանության համակարգի ձևավորման ու սպասարկման, ներհամայնքային ճանապարհների սպասարկման համակարգի ձևավորման, համայնքային տնտեսության պահպանման ու բարելավման նպատակով:

Դիլիջանի արտաքին լուսավորության բարելավման շրջանակներում Դիլիջան քաղաքային համայնքի 1500 լուսատու կփոխարինվի ժամանակակից լուսադիոդային սարքերով, իսկ 6 բնակավայրում կանցկացվի ժամանակակից լեդ լուսավորություն:

2017 թվականի ընթացքում կկառուցվեն 2 բազմաֆունկցիոնալ կանգառ-շուկա՝ ստեղծելով հարմարավետ պայմաններ՝ ինչպես իրենց մթերքը վաճառող տնային տնտեսությունների, այնպես էլ զբոսաշրջիկների համար:

Դիլիջանի, Գոշի, Հաղարծնի և Թեղուտի դպրոցներում գործում են նաև բարձր տեխնոլոգիական գիտելիքներով ապահովող 4 ինժեներական լաբորատորիա. ընդհանուր առմամբ հաճախում է 170 աշակերտ:

Ներդրումային ծրագրերն իրականացվում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից, իսկ ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը համարվում է նշված ծրագրերի իրականացման համակարգողը:

Լրահոս
0