Սամվել Բաբայանի ձերբակալությունը կսրի քարոզարշավի ընթացքը

© Sputnik / Asatur YesayantsШествие сторонников группировки "Сасна Црер" в Ереване
Шествие сторонников группировки Сасна Црер в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նախընտրական քարոզարշավն առ այսօր ընթանում է հանդուրժողական մթնոլորտում, բայց վերջին օրերին քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը շրջադարձային զարգացումներ ու սրացումներ է կանխատեսում:

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik. Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը կարծում է, որ քարոզարշավի առաջին 10 օրն անցել է հանդուրժողական մթնոլորտում, վերջին 1 շաբաթը, սակայն, մասնակիցների տոնայնությունը կսրվի, փոխադարձ մեղադրանքներն ու սպառնալիքներն էլ կավելանան:

«Առավոտյան կարդացի, որ Սյունիքի մարզպետի ականջներն էին ուզում կտրել»,- ասաց Հակոբյանը:

Փորձագետը նախընտրական սրացումների համատեքստում է դիտարկում նաև «Հաց բերողի» մահվանը հաջորդած իրադարձություններն ու ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ձերբակալությունը:

Վիգեն Հակոբյանն առավել սուր պայքար է կանխատեսում հատկապես ՀՀԿ-ի ու «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային թեկնածուների միջև:

Բայց որքան էլ քարոզարշավի վերջին օրերն անցնեն թեժ մթնոլորտում, հետընտրական զարգացումներ քաղտեխնոլոգը չի կանխատեսում:

Самвел Бабаян - Sputnik Արմենիա
Հաստատվեց. Սամվել Բաբայանը ձերբակալվել է «Իգլայի» գործով

«Պոտենցիալ երկրորդ ուժը՝ «Ծառուկյան» դաշինքը, հետընտրական զարգացումների մեսիջներ չի տալիս: Ուստի դժվար եմ պատկերացնում, որ եթե երկրորդ ուժն ընդունում է ընտրությունների արդյունքներն ու չի գնում զարգացումների, երրորդ, չորրորդ կամ հինգերորդ ուժերը կգնան»,- իր տեսակետն այսպես է հիմնավորում Վիգեն Հակոբյանը:

Ընտրական ներկա վիճակից դատելով` Վիգեն Հակոբյանը կանխատեսում է, որ առաջին տեղում ձայների մեծամասնությամբ լինելու է ՀՀԿ-ն, երկրորդը՝ «Ծառուկյան» դաշինքը: Մյուս քաղաքական ուժերը պայքարում են անհրաժեշտ նվազագույն շեմը հաղթահարելու համար, իսկ «ՕՐՕ» դաշինքն ու Կոմունիստական կուսակցությունն այս պահի դրությամբ չեն հաղթահարում նույնիսկ այդ շեմը:

© Sputnik / Nelli DanielyanՎիգեն Հակոբյան
Виген Акопян - Sputnik Արմենիա
Վիգեն Հակոբյան
Լրահոս
0