Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Նախկին ու ներկա վարչապետների կերպարները ճիշտ կիրառություն ստացան

© Photo : press office of the Government of RAКарену Карапетяну представили инвестиционные программы регионов
Карену Карапетяну представили инвестиционные программы регионов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Խորհրդարանական այս ընտրություններում քաղաքական բոլոր ուժերը գոնե համամասնական ցուցակների առաջին տասնյակով փորձել են ներկայանալ նոր, ինտելեկտուալ դեմքերով: Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:
Վիգեն Հակոբյան

ՀՀԿ-ի համար վարչապետ Կարեն Կարապետյանն ընտրական պայքարում փոփոխության սիմվոլ է, որի միջոցով իշխող քաղաքական ուժը հանրությանը հղում է իր հիմնական ուղերձը՝ «ամեն բացասականը թողնում ենք անցյալում, սկսում ենք նոր, լուսավոր էջից: Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին հետևելով` նման եզրակացության է հանգել քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

Ինչ վերաբերում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացրած` իրենց պատկերացմամբ ապագա վարչապետ Հրանտ Բագրատյանի կերպարին, մասնագետը կարծում է, որ նա իր մասնագիտական որակներով ևս ընկալելի ու ընդունելի է հանրության համար, բայց շատ ավելի սահմանափակ զանգվածի համար:

«Նրանք չեն աշխատում 100% հանրության վրա, նրանք հանրապետական չեն, ծառուկյանական չեն, աշխատում են կոնկրետ թիրախային խմբերի հետ՝ անկախության սերունդ, լիբերալ հայացքների կրող մտավորականություն»,- մեր հարցին ի պատասխան ասաց Վիգեն Հակոբյանը:

Լրահոս
0