Վրաստանից Հայաստան եկող ճանապարհը բաց է միայն թեթև մարդատարների համար

© FB / Департамент автомобильных дорогДвижение на Военно-грузинской дороге запрещено
Движение на Военно-грузинской дороге запрещено - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստան եկող ճանապարհը փակվել էր շաբաթ օրը։ Այժմ այն բաց է թեթև մարդատար ավտոմեքենաների համար։

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik. Ուժեղ ձնաբքի պատճառով Հայաստանի ուղղությամբ եկող բոլոր տրանսպորտային միջոցների համար սահմանված արգելքը չեղարկվել է մարդատար ավտոմեքենաների համար։ Այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտը։

Խոսքը Կոդա-Նինոցմինդա ավտոճանապարհային հատվածի բացման մասին է։

Բացի այդ, թեթև մարդատար ավտոմեքենաների համար ճանապարհը բաց է նաև Պարավանի-Նինոցմինդա 36 կմ հատվածում։ Գերատեսչությունից հայտնել են նաև, որ Նարդևան-Նինոցմինդա ավտոճանապարհային հատվածի 94-146 կմ-ում շարունակում են սահմանափակումներ գործել կցորդով և կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների, ինչպես նաև ավելի քան 30 նստատեղ ունեցող ավտոբուսների համար։

Русская версия 

Լրահոս
0