Նախկին պատգամավորին սպանել են Կիևում

© Sputnik / Владимир Федоренко / Անցնել մեդիապահոցПленарное заседание Государственной Думы РФ
Пленарное заседание Государственной Думы РФ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կիևի կենտրոնում սպանվել է Պետդումայի նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկովը, որի դեմ քրեական գործ էր հարուցվել Ռուսաստանում։

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik. ՌԴ պետդումայի նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկովը սպանվել է Կիևի կենտրոնում հրաձգության հետևանքով։ Այս տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հաստատել է Ուկրաինայի ազգային ոստիկանության գլխավոր վարչության պետ Անդրեյ Կրիշենկոն։

«Այո, ես հաստատում եմ լուրը», — ասել է Կրիշենկոն` ավելացնելով, որ Պետդումայի նախկին պատգամավորի վրա հարձակվել էին «Պրեմիեր Պալաս» հյուրանոցի կենտրոնական մուտքի մոտ։

Ստացված տեղեկության համաձայն, հարձակվողը կրակել է Վորոնենկովի թիկնապահին, վիրավորել նրան, իսկ ինքը դանակի հարված է ստացել։

Թիկնապահն ու հարձակվողը տեղափոխվել են բուժհաստատություն։ Հարձակվողի ինքնությունը պարզվում է։

Կիևի կենտրոնում ոստիկանությունն աշխատում է արտակարգ ռեժիմով։ Վորոնենկովը կնոջ` Պետդումայի նախկին պատգամավոր Մարիա Մաքսակովայի հետ Ուկրաինա էր տեղափոխվել 2016 թվականի աշնանը։

Կիևում Վորոնենկովը մի շարք աղմկահարույց հարցազրույցներ է տվել` նշելով, որ Ղրիմի և Ռուսաստանի միացումը սխալ էր։ Ռուսաստանում Վորոնենկովի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել խարդախության համար, և դաշնային հետախուզում էր հայտարարվել։

Русская версия

Լրահոս
0