Instagram–ի արքա Դեն Բիլզերյանը կմրցի ռինգում

© Photo : indyДен Билзерян
Ден Билзерян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Instagram–ի աստղ Բիլզերյանը հայտարարել է, որ որոշել է ժամանակավորապես վերջ տալ խնջույքներին և «խելահեղություններին»։

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik. Ամերիկահայ դերասան, պոկերի սիրահար և վենչուրային կապիտալիստ Դեն Բիլզերյանը հայտարարել է, որ ցանկանում է ուժերը փորձել MMA-ում։ Այս մասին հայտնում է MMA Junkie Radio-ն։

«Ես ցանկանում եմ մենամարտել MMA-ում։ Դեկտեմբերին կդառնամ 37 տարեկան, այլևս չի կարելի հետաձգել։ Սկզբում ես պետք է իսկական բռնքցքամարտիկի նման նախապատրաստվեմ, քանի որ չեմ ուզում խայտառակվել։ Կյանքում ոչ մի բան չեմ արել առանց ջանքեր գործադրելու։ Ես այլևս խնջույքներ չեմ կազմակերպում և հրաժարվել եմ խելահեղ արարքներից», — ասել է Բիլզերյանը։

Բիլզերյանն արդեն մի քանի անգամ սրտի նոպա է ունեցել, և այդ գաղափարը կարող է վտանգավոր լինել նրա համար։ Սակայն Instagram-ի աստղն ակտիվ մարզվում է և լավ մարզավիճակում է։

Բիլզերյանը ցանկանում է նաև սերֆինգով զբաղվել Ֆիջի կղզում և հելի-սքայով`Ալյասկայում (լեռնադահուկային սպորտի տեսակ, որի դեպքում ուղղաթիռով իջնում են ձնապատ գագաթներին և սահում)։

Instagram-ի ամերիկահայ արքան 21 միլիոն բաժանորդ ունի։

Русская версия

@blitzfantasy launch party with @floydmayweather and my skinny little friends

Публикация от Dan Bilzerian (@danbilzerian) Ноя 24 2016 в 9:07 PST

 

Լրահոս
0