Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Ի՞նչ պետք է անի Հայաստանը ԱՄԷ–ի համար գրավիչ դառնալու համար

© Sputnik / Asatur YesayantsXI заседание клуба "Валдай". Армен Петросян
XI заседание клуба Валдай. Армен Петросян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել էր Արաբական Միացյալ Էմիրություններ և մասնակցել մարտի 22-ին Աբու Դաբիում կայացած հայ-էմիրաթյան ներդրումային համաժողովին։ Արաբագետ Արմեն Պետրոսյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է այդ այցի արդյունքների մասին։
Արմեն Պետրոսյան

Պետրոսյանը հիշեցնում է, որ Հայաստանի նախագահի գլխավորած պատվիրակությունը նախորդ անգամ ԱՄԷ-ում էր եղել 2016-ի նոյեմբերին, հետևաբար վերջին այցը նախորդ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների տրամաբանական շարունակությունն էր, ինչը, ըստ արաբագետի, փաստում է, որ այդ պայմանավորվածություններն իրականացվում են։

Պետրոսյանի խոսքով` մեր երկիրն ԱՄԷ-ի համար գրավիչ դարձնելու համար Հայաստանը պետք է փորձի միջավայր ապահովել ներդրումներ բերելու համար։

«Մասնավորապես պետք է ապահովել իրավական, տնտեսական, քաղաքական կայուն դաշտ, նախապատրաստել մեր երկրի ենթակառուցվածքները (մասնավորապես տրանսպորտային, տնտեսական) ներդրումների համար»,- ասում է Պետրոսյանը։

Լրահոս
0