Հայ գեղասահորդները կպայքարեն օլիմպիական ուղեգրերի համար

© Sputnik / Asatur YesayantsЛедовое шоу "Короли льда" в СКК. Ереван
Ледовое шоу Короли льда в СКК. Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մարտի 29-ից ապրիլի 2-ը Հելսինկիում կանցկացվի գեղասահքի աշխարհի առաջնությունը: Այն նաև 2018 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի ընտրական մրցաշար է:

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի — Sputnik. Հայաստանը աշխարհի առաջնությունում ներկայացված է լինելու երեք մրցաձևում: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Մենասահքում հանդես կգան Սլավիկ Հայրապետյանը և Անաստասիա Գալուստյանը, իսկ պարային զույգերի մրցապայքարում՝ Թինա Կարապետյան/Սիմոն Պրու Սենակալ երկյակը:

«Օլիմպիական խաղերին մասնակցելու համար մարզիկները պետք է ընդգրկվեն 20 ուժեղագույնների ցանկ,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը,- բարդ խնդիր է, բայց մենք կպայքարենք»:

Նրա խոսքով` Փխենյան 2018-ին մասնակցելու երկրորդ և վերջին հնարավորությունն այս տարվա սեպտեմբերին Գերմանիայում կայանալիք ընտրական մրցաշարն է:

Русская версия

Լրահոս
0