«Միասին վերացնենք տուբերկուլոզը». Հայաստանում հիվանդների թիվը նվազել է

© Photo : PharmpriceТуберкулез
Туберкулез - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մարտի 24–ը Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է։ Տարվա կարգախոսն է` «Միասին վերացնենք տուբերկուլոզը»։ Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Հայրապետյանի խոսքով` հիվանդացության ու մահացության ցուցանիշների նվազում է նկատվում։

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի — Sputnik. Շալիկո Ղազարյանն արդեն 55 տարի է, ինչ աշխատում է որպես վարակաբան։ 83 տարեկան է, աշխատունակությունը` բարձր մակարդակի վրա, իսկ նպատակը` հայրենիքին ծառայություն մատուցելը։

Առավոտյան 9։30 նա արդեն աշխատավայրում է։ Աշխատավայր մտնելուն պես առաջին անհրաժեշտության քայլերն է անում` դիմակ է դնում ու ինքն իրեն ներշնչում, որ այս օրն էլ կանցնի բարեհաջող ու պաշտպանված։

«Մեծ նշանակություն ունի կանխելը, հակահամաճարակային ռեժիմի պահպանումը։ Եթե աշխատողները պահպանում են ռեժիմը, նվազագույն է դառնում հիվանդանալու վտանգը։ Մենք ունեցել ենք դեպքեր, երբ աշխատողները հիվանդացել են։ Բարեբախտաբար հիմա բացակայում են նման դեպքերը»,- ասաց նա` ձեռքով թակելով սեղանին։

«Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի» տնօրեն Արմեն Հայրապետյանն այսօր կայացած ասուլիսի ընթացքում հայտնեց, որ հանրապետությունում նկատելի է հիվանդացության ու մահացության ցուցանիշների նվազում։ Ի դեպ, տղամարդիկ 2-3 անգամ ավելի շատ են հիվանդանում, քան կանայք։

© Sputnik / Gohar SargsyanՇալիկո Ղազարյան
Шалико Казарян - Sputnik Արմենիա
Շալիկո Ղազարյան

«2016 թվականին առաջնակի հիվանդների թիվը կազմել է 820, կրկնակի հիվանդներինը` 262։ Տուբերկուլոզի հետևանքով մահացել է 48 մարդ»,- ասաց Հայրապետյանը։

2015 թվականի վիճակագրության համաձայն` տուբերկուլոզով հիվանդների թիվը 842-ն էր, իսկ գրանցված մահերինը` 47։

Բժիշկների մասնագիտական պատրաստվածության ու տեխնիկական վերազինման մասին Sputnik Արմենիայի հարցին Հայրապետյանը պատասխանեց.

«Հանրապետությունում ունենք պատրաստված և պրոֆեսիոնալ մասնագետներ, որոնք աշխատում են ոլորտում, երկար տարիների փորձ ունեն։ Ինչ վերաբերում է տեխնիկական հագեցվածությանը, ապա ունենք լաբորատոր-ախտորոշիչ սարքավորումներ, որոնք թույլ են տալիս մեզ ախտորոշել տուբերկուլոզը և ունենալ կայունության պատասխան»,- ասաց նա։

© МинздравԱրմեն Հայրապետյան
Директор Национального центра борьбы с туберкулезом Армен Айрапетян - Sputnik Արմենիա
Արմեն Հայրապետյան

Արմեն Հայրապետյանը խոսեց նաև բժիշկների աշխատավարձերի մասին` միջինացված թվերով մոտ 160 հազար դրամ։ Նա հույս հայտնեց, որ աշխատավարձերը կբարձրանան։

Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումների նպատակն է համախմբված և արդյունավետ դարձնել հիվանդության դեմ պայքարը։

Լրահոս
0