Պինկաս Ցուկերման. Երաժշտությունը սպեղանի է ցեղասպանությանը

© Asatur YesayantsПинкас Цукерман
Пинкас Цукерман - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Երևանյան հեռանկարներ»միջազգային երաժշտական 18–րդ փառատոնը կմեկնարկի 2017 թվականի մարտի 26–ին։ Համերգաշարի մեկնարկը կտա լեգենդար ջութակահար, կրկնակի Գրեմմի մրցանակակիր Պինկաս Ցուկերմանը։ Մինչ այդ, նա ասուլիսով հանդես եկավ Երևանում։

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի-Sputnik. «Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնը կօգնի Պինկաս Ցուկերմանին ընկերանալ հայերի հետ։ Հանճարեղ ջութակահարը հանդես կգա թավութակահարուհի Ամանդա Ֆորսայտի հետ` Հայաստանի ազգային ֆիլհամոնիկ նվագախմբի դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։

2011 թվականին Պինկաս Ցուկերմանը մասնակցել է մի համերգի, որը դատապարտում էր բոլոր ցեղասպանությունները, այդ թվում` Մեծ Եղեռնը։

МЕЖДУНАРОДНЫЙ МУЗЫКАЛЬНЫЙ ФЕСТИВАЛЬ ЕРЕВАНСКИЕ ПЕРСПЕКТИВЫ - Sputnik Արմենիա
«Երևանյան Հեռանկարները» Հայաստան կբերի Գրեմմի մրցանակակիրների

«Երաժշտությունը սպեղանի է ցանկացած դեպքում, լինի ցեղասպանություն, թե գլոբալ իմաստով ուռուցքային հիվանդություն։ Եթե ունենք վերք, որ ապաքինման կարիք ունի, մենք դիմում ենք երաժշտությանը»,-ասաց Ցուկերմանը` շեշտելով, որ ամեն դեպքում քաղաքականությունն ու երաժշտությունը պետք է իրարից հեռու ապրեն։

Նա հիշեցրեց, որ միևնույն ցավի շուրջ այդ համերգին համախմբվել էին աշխարհի մեծագույն երաժիշտները, որոնք բոլորն էլ ցեղասպանություն տեսած ազգերի զավակներն են։

«Դուք տեղյակ եք, որ աշխարհում 20 միլիոնից ավելի փախստական կա, դա ևս մեծ ցավ է»,-ասաց հանրահռչակ երաժիշտը։

Պինկաս Ցուկերմանը չմոռացավ հիշատակել նաև իր հայազգի ուսուցչին` Իվան Ղալամյանին, ով 20-րդ դարի ամենահայտնի ջութակահար-մեթոդիստներից էր:

«Նա ամենաբարդ բաները հանճարեղորեն ներկայացնում էր պարզ կերպով։ Նրա մեծարժեք խորհուրդները փոխանցում ենք հետագա սերունդներին»,-ասաց նա։

Վերջում երաժիշտն ընդգծեց` սիրում է Հայաստանը, սիրով է գալիս այստեղ։ Եթե չսիրեի, երբեք չէի գա, եզրափակեց նա։

© Asatur YesayantsՊինկաս Ցուկերմանը՝ կնոջ հետ
Пинкас Цукерман - Sputnik Արմենիա
Պինկաս Ցուկերմանը՝ կնոջ հետ

 

Լրահոս
0