Արթուր Թովմասյանը՝ ոսկե մեդալակիր

© armnocАрмянские гимнасты Артур Давтян и Артур Товмасян завоевали две медали на этапе Кубка мира
Армянские гимнасты Артур Давтян и Артур Товмасян завоевали две медали на этапе Кубка мира - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դոհայում ընթացող մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ Հայաստանը ներկայացնող Արթուր Թովմասյանն օղակներ վարժությունում ոսկե մեդալ նվաճեց:

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի — Sputnik. Դոհայում շարունակվում է մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչները: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

Հայաստանը ներկայացնող Արթուր Թովմասյանն օղակներ վարժությունում ոսկե մեդալ նվաճեց, իսկ Վահագն Դավթյանը 4-րդն էր:

Մարտի 25-ին` մրցաշարի վերջին օրը, հայ մարզիկներից ելույթ կունենա միայն Արթուր Դավթյանը: Նա կմրցի հենացատկ եւ զուգափայտեր վարժությունների եզրափակիչներում:

Դավթյանը երեկ բրոնզե մեդալ էր նվաճել նժույգ թափերում:

Русская версия

Լրահոս
0