Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Մեծ Պահքն ու քարոզարշավն իրար չեն հակասում

© Sputnik / Asatur YesayantsИерей Есаи Артенян
Иерей Есаи Артенян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Եկեղեցական օրացույցով փետրվարի 27-ից ապրիլի 16-ը Մեծ Պահք է, քաղաքական օրացույցով՝ մարտի 5-ից ապրիլի 1-ը՝ նախընտրական քարոզարշավ: Ինչպե՞ս են համադրվում Պահքն ու քարոզարշավի օրերին հնչող վիրավորանքները, սպառնալիքներն ու կեղծ խոստումները, Sputnik Արմենիայի հարցին պատասխանել է Տեր Եսայի քահանա Արթենյանը:
Տեր Եսայի քահանա Արթենյան

Մեծ Պահքն այս տարի սկսվեց փետրվարի 27-ին և կավարտվի ապրիլի 16-ին: Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը մեկնարկեց մարտի 5-ին և կավարտվի ապրիլի 1-ին: Այսպիսով, Պահքի ամբողջ շրջանը համընկավ ընտրություններին նախորդող այն շրջանին, երբ հնչում են փոխադարձ մեղադրանքներ ու վիրավորանքներ, սպառնալիքներ ու կեղծ խոստումներ:

Sputnik Արմենիան հետաքրքրվեց, թե ինչպես է Հայ Առաքելական եկեղեցին վերաբերում Մեծ Պահքին հակասող այս երևույթներին: Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի հոգևոր համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանը մեր հարցին ի պատասխան կարծիք հայտնեց, որ թեև Եկեղեցին կոչ է անում քրիստոնյաներին զերծ մնալ նման բացասական դրսևորումներից, բայց և անվիճելի է, որ այս ամենը մեր կյանքի անբաժանելի մի մասն են՝ անկախ նրանից՝ Պահքի շրջան է, թե ոչ:

 

Լրահոս
0