Հայաստանի հավաքականի մարզիչ. «Կարմիր քարտը ժամանակին տրվեց»

© Sputnik / Asatur YesayantsПостматчевая пресс-конференция
Постматчевая пресс-конференция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստան-Ղազախստան հանդիպումից հետո հավաքականների մարզիչներ Արթուր Պետրոսյանն ու Ալեքսանդր Բորոդյուկը խոսեցին խաղի որակի և արդյունենքրի մասին:

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik. Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը գոհ է իր սաների ելույթից՝ Ղազախստանի հետ խաղում: Նա նշեց, որ հավաքականի համար ամենացավալի պահը կիսապաշտպան Գևորգ Ղազարյանի վնասվածք ստանալն էր: Նա այժմ գտնվում է հիվանդանոցում:

«Նա մեզ պետք է որպես մարդ և որպես ֆուտբոլիստ», — ասաց Պետրոսյանը: Մեկնաբանելով հանդիպումը՝ մարզիչն ասաց, որ երկրորդ խաղակեսում ֆուտբոլիստները լավ ճնշում գործադրեցին և ցուցադրեցին հարձակողական ֆուտբոլ:

Матч между сборными Армении и Казахстана - Sputnik Արմենիա
Հայաստանը 2:0 հաշվով հաղթեց Ղազախստանի ընտրանուն

«Երկրորդ խաղակեսում այդքան լավ չսկսեցին խաղը, բայց կարմիր քարտը տեղին էր: Շատ դեպքերում մեր հավաքականի հարձակման եզրափակիչ փուլը չէր ստացվում», — ասաց Պետրոսյանը:

Նա հավելեց, որ դեռ շատ անելիք կա: Պետրոսյանի խոսքով՝ կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյանը և Մարկոս Պիզելին կենտրոնացել են գրոհների վրա և ուժերի ներածին չափով խաղացել: Ինչ վերաբերում է Օզբիլիսին, ապա նա 100 տոկոսով պատրաստ չէր, ուստի դաշտ էր դուրս եկել որպես փոխարինող:

Ղազախստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Բորոդյուկն իր հերթին նշեց, որ Ղազախստանի հավաքականի խաղացողները նորմալ կատարել են խաղի պլանը և երկրորդ խաղակեսում կարող էին հավասարեցնել հաշիվը, բայց հեռացումն իր գործն արել է:

Նրա խոսքով՝ Մխիթարյանն իսկապես լավ ֆուտբոլիստ է, որը հաստատում է իր պրոֆեսիոնալիզմն՝ ինչպես ակումբային, այնպես էլ ազգային մակարդակներում: Նա հաջողություն մաղթեց Հայաստանի հավաքականին 2018թ-ի աշխարհի առաջնության ընտրական փուլում:

Русская версия

Լրահոս
0