Այստեղ կան հազարամյա եկեղեցիներ և զարգացած ՏՏ ոլորտ. Հայաստանը՝ «Ռոսիա 24»-ի աչքերով

© EjmiatsinЭчмиадзин
Эчмиадзин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանը «Ռոսիա 24» հեռուստաալիքի աչքերով. քարե սալիկներ, վարդագույն տուֆ, նորարար տեխնոլոգիաներ՝ Անտոն Բորիսովի հատուկ տեսանյութում:

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. Անտոն Բորիսովի «Հայաստան. պատմության համով» ռեպորտաժը պատմում է լեռնային Հայաստանի տեսարժան վայրերի և ձեռքբերումների մասին:

«Հայաստանը, կարծես, գունապնակ լինի` պլատինագույն տանիքներ, փիրուզագույն Սևանա լիճ, վարդագույն տուֆ», — նշում է իր տեսանյութում հեղինակը:

Տեսանյութում նա ծանոթացնում է Հայաստանի պատմության էջերին` այլ կերպ լինել չէր կարող, Երևանը մեծ է Հռոմից 20 տարի, իսկ հայերն առաջինն են ընդունել քրիստոնեությունը:

Տեսախցիկն արձանագրում է հնագույն եկեղեցիները և Էջմիածնում պահվող Քրիստոսին խոցած սուրբ Գեղարդը: Ռեպորտաժի հեղինակները չեն մոռացել նաև հայտնի հայկական կոնյակի և աշխարհում քաղցրահամ ջրով հայտնի Սևանա լճի մասին:

Հեռուստադիտողը ծանոթացավ նաև Կասկադին, հայկական գինուն և գարեջրին: Ներկայացվեցին հայտնի հայկական գորգերը, մասնավորապես, Ջորջ Քլունիին և նրա կնոջը՝ Ամալին, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրած հայկական գորգը: Եվ, իհարկե, զբեսաշրջային Ծաղկաձորն` իր տեսարժան վայրերով:

«Ահա այսպիսին մենք տեսանք Հայաստանը… Այստեղ դարերի պատմություն ունեցող եկեղեցիներ կան, և այս ամենի հետ մեկտեղ՝ զարգացած ՏՏ ոլորտ: Այստեղ գորգեր են գործում, ինչպես դա անում էին մեր թվարկությունից առաջ, և միևնույն ժամանակ նորարար կրթություն տալիս: Երկիրը պահպանում է ավանդույթներն ու ստեղծում նորը», — գրում է հեղինակը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Русская версия

Լրահոս
0