Հայկական երաժշտական մրցանակաբաշխություն՝ Փարիզում

© LorinewsДживан Гаспарян со своей женой Астхик Заргарян
Дживан Гаспарян со своей женой Астхик Заргарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Եվրոպայի սրտում՝ Փարիզում, այսօր կանցկացվի մեր մշակութային կյանքում նախադեպը չունեցող միջոցառում՝ «Armenian Europe Music Awards»-ը:

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. «Armenian Europe music awards» առաջին երաժշտական մրցանակաբաշխությունն այսօր կկայանա Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում` աﬔնահեղինակավոր ZÉNITH համալիրում:

«Armenian Europe music awards» երաժշտական մրցանակաբաշխունթյանը կմասնակցեն Ջիվան Գասպարյանը, Սիրուշոն, Քրիստինե Պեպելյանը, Հարութ Փամբուկչյանը, Թաթա Սիմոնյանը, Անդրեն, Արաքսյա Վարդերեսյանը, Նազենի Հովհաննիսյանը և այլք:

Մրցանակաբաշխությանը ելույթ կունենա նաև օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ Ամիրխանյան): Նա կներկայացնի Կոմիտասի «Կռուկն» ու Կաչինիի «Ավե Մարիան»:

Համերգի կազմակերպիչներ Anna Karolina Production-ը և Shahbazyan Groupe-ը մրցանակներ կտան «Տարվա լավագույն երգիչ», «Տարվա լավագույն երգչուհի», «Տարվա լայագույն դուետ», «Տարվա բացահայտում», «Տարվա լայագույն երգ՝ հայերեն լեզվով» և այլ անվանակարգերում:

Русская версия

Լրահոս
0