Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Ինչպես է Մամուդ Շավերշյանը «հաց բերող» դարձել Ռուսաստանում

© PhotoМамуд Шавершян
Мамуд Шавершян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արագածի Ռիա Թազա գյուղում ծնված ու մեծացած ազգությամբ եզդի Մամուդ Շավերշյանը վերջերս հայտնի դարձավ ռուսական հեռուստաալիքի պատրաստած տեսնյութի շնորհիվ:
Մամուդ Շավերշյան

Ռուսաստանի Ստրունինո քաղաքում մթերային խանութի սեփականատեր Մամուդ Շավերշյանը սեփական նախաձեռնությամբ ամեն օր անվճար հաց է բաժանում աղքատներին ու ծերերին:

Sputnik Արմենիայի հետ զրույցում նա ասաց, որ միշտ կապ է պահպանում հայրենի գյուղի հետ, նաև օգնություն է ցուցաբերում հարազատ գյուղի դպրոցին և սոցիալապես անապահով ընտանիքներին:

«Ես չէի ուզի, որ էսքան խոսվեր այդ մասին: Չէի անում, որ խոսվեր, չէի անում, որ հետո պարծենայի: Ես դա անում էի, որովհետև մեր տանը այդպես էր ընդունված էր, որովհետև ինձ այդպես են սովորացրել»: Այսպես է արձագանքում Մամուդն իր բարեգործության մասին լուրերին:

 

Լրահոս
0