«Փառքի րոպե». Պոզները պաշտպանել է Խալաֆյանին, Յուրսկին հիացած է Վարդանյաններով

© WdayРоман Халафян
Роман Халафян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Աճպարար Ռոման Խալաֆյանը և ակրոբատ եղբայրներ Վարդանյանները զարմացրել են Առաջին ալիքի «Փառքի րոպե» շոուի ժյուրիի անդամներին և անցել հաջորդ փուլ:

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. Հայտնի հաղորդավար Վլադիմիր Պոզներն այնքան հիացած էր 20-ամյա Ռոման Խալաֆյանի խաղաթղթերով համարով, որ սեր է խոստովանել Հայաստանին:

«Փառքի րոպե» շոուի երկրորդ մրցակցային փուլի երկրորդ օրը ելույթ են ունեցել նաև աճպարար Ռոման Խալաֆյանը և ուժային ակրոբատներ Վարդանյան եղբայրները:

Роман Халафян - Sputnik Արմենիա
Ռոման Խալաֆյան. ձեռքերի ճարպկություն և ոչ մի խարդախություն

«Ես ֆոկուսների մեծ սիրահար եմ: Տեսարան հիշեցի «Վարպետը և Մարգարիտան» վեպից, երբ կրկեսի տնօրենը նայում է՝ ինչ է կատարվում և ասում. «Հիանալի է, հիանալի է»: Այնպես որ, ձեզ ասում եմ՝ հիանալի է: Իհարկե, դուք անցնում եք», — ասել է Պոզները:

Պոզներն ասել է, որ շատ ուրախ է, որ հայ ման անցել է հաջորդ փուլ:

«Ես շատ եմ սիրում Հայաստանը: Ոչ բոլորը գիտեն, որ Հայաստանն առաջինն է քրիստոնեություն ընդունել 301թ-ին: Երկրորդը՝ Վրաստանն էր՝ 327թ-ին, երրորդը՝ Հունաստանը, իսկ Ռուսաստանը 988-րդն է: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ», — ասել է Պոզները:

Այդ թեմայով ռուս հաղորդավոր Սերգեյ Սվետլակովը կատակել է, ասելով, որ եթե Խալաֆյանի նոր համարում առաջընթաց լինի, հնարավոր է՝ Պոզերը քրիստոնեություն ընդունի:

Պոզները պաշտպանել է երիտասարդ աճպարարին՝ նշելով, որ հենց դա էլ աճպարարության արվեստն է՝ մոտիկից ցույց տալը:

«Իսկ ամենամեծ աճպարարը՝ ազգությամբ հայ Հարություն Հակոբյանը, միայն այդպես էր ցույց տալիս, մոտենում էր ժյուրիին և ցույց տալիս: Այնպես որ, բրավո, բրավո», — ասել է Պոզները:

«Ես հանդես եմ գալիս որպես աճպարար, այլ ոչ թե իլյուզիոնիստ, իսկ ֆոկուսները մոտ տարածություն են պահանջում, ես փորձում եմ ներառել դահլիճին տեսախցիկների միջոցով», — ասել է Խալաֆյանը:

Հետո ելույթ են ունեցել ակրոբատ եղբայրներ Վարդանյանները, որոնք իրենց վարպետությամբ հիացրել են ժյուրիի անդամներին:

Ուժային ակրոբատներ Գևորգը և Անդրանիկը ցնցող համար են կատարել վրացի երգիչ Վախթանգի երգի կենդանի կատարման ներքո:

«Ուժային ակրոբատները թարմ և անկրկնելի ոճ են մտցրել այս ժանր: չափազանց դանդաղ տեմպը հնարքներն ավելի բարդ ու արտահայտիչ է դարձնում: Դուք անգերազանցելի եք», — ասել է Յուրսկին:

Վլադիմիր Պոզները հիացել է եղբայրների համարով և նշել, որ հարգում է հայ-վրացական բարեկամությունը:

Սվետլակովն էլ ավելացրել է, որ Վարդանյան եղբայրների համարը վկայում է ռուս-հայ-վրացական բարեկամության մասին:

Русская версия

Լրահոս
0