Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ–ները կպատրաստեն 2 երկրների նախագահների հանդիպումը

© Sputnik / Григорий Сысоев / Անցնել մեդիապահոցЗаседание Совета министров иностранных дел государств-членов Союза Независимых Государств
Заседание Совета министров иностранных дел государств-членов Союза Независимых Государств - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները մոտ ապագայում կհանդիպեն երկու երկրների նախագահների հանդիպում նախապատրաստելու համար:

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի — Sputnik. Այս մասին լրագրողներին հայտնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ռիչարդ Հոգլանդը:

Ричард Хогланд - Sputnik Արմենիա
Պետք է զգույշ խոսենք, նույնիսկ եթե գիտենք, թե փակ դռների հետևում ինչ է կատարվում

«Կա բարձր մակարդակով հանդիպման պայմանավորվածություն: Մենք փորձում ենք գտնել միջավայրը, որտեղ կարող է տեղի ունենալ այդ հանդիպումը: Այս պահին կա որոշակի գործընթաց, դա գաղտնիք չէ, դուք գիտեք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները Մոսկվայում առանձին հանդիպումներ են ունեցել: Կարծում ենք, որ մոտ ապագայում երկու արտգործնախարարները միասին կհանդիպեն նախագահների հանդիպում պատրաստելու նպատակով»,- ասել է Հոգլանդը:

Նրա խոսքով՝ հակամարտող կողմերը պետք է նստեն բանակցային սեղանի շուրջ և բաց խոսեն, հասկանան, թե ինչպես կարելի է հասնել հակամարտության խաղաղ կարգավորման: Հոգլանդն ընդգծեց, որ պետությունների ղեկավարները կարող են հանդես գալ պատերազմի, բռնության կոչերով, սակայն դրանք պետք է մնան ընդամենը բառեր ու երբեք չվերածվեն գործողության:

Նա հավելեց, որ իրենք կապի մեջ են հակամարտության բոլոր կողմերի հետ: «Վաղը մենք Լեռնային Ղարաբաղ ենք ուղևորվում` հանդիպելու ենք Ստեփանակերտի իշխանությունների հետ: Բռնությունը ելք չէ, մենք պետք է փորձենք ամենադրական լուծումները գտնել»,-ասաց Հոգլանդը։

Նրա խոսքով` ԵԱՀԿ Մինսկի խումբը խրախուսում է բանակցային գործընթացի շարունակությունը։

Русская версия

Լրահոս
0