00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ագուտինը համերգից հետո` շնորհակալություն, հինավուրց քաղաք

© Sputnik / Владимир Астапкович / Անցնել մեդիապահոցПевец Леонид Агутин
Певец Леонид Агутин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երգիչ և երգահան Լեոնիդ Ագուտինի և նրա «Էսպերանտո» խմբի համերգի ժամանակ հնչած կենդանի երաժշտությունը, ոգևորող և լիրիկական երգերը Կարեն Դեմիրճյանի անվ. ՄՀՀ-ում ոչ ոքի անտարբեր չթողեցին:

Մարտի 26 Երևանում տեղի ունեցավ հայտնի ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինի համերգը: Հանդիսատեսի հետ արտիստի կապը կայացավ: Իր ելույթի ընթացքում երգիչը զգաց դահլիճի էներգետիկան և տեսավ, որ դահլիճն արձագանքում է ու երգում:

«Ай яй яй» երգի կատարման ժամանակ Ագուտինը խնդրեց հավաքվածներին իր հետ պարել:

Леонид Агутин - Sputnik Արմենիա
Ագուտին. «Հայերի բնատուր հնարավորություններին կարելի է միայն նախանձել»

Երաժիշտը երգում էր, պարում և հաճույքով շփվում դահլիճի հետ: «Սրտի կեսը» («Половина сердца») հայտնի երգի կատարման համար նա դիմեց հայ հանդիսատեսին (չնայած դահլիճում ոչ միայն հայեր են):

«Երջանիկ եմ, որ մենք, վերջապես, այստեղ ենք: Քանի-քանի տարի անցավ, դժվար է նույնիսկ հաշվել: Ինչքան ժամանակ է այստեղ չէինք եղել, և վերջապես, այստեղ ենք, ու առաջին հերթին ձեր`դահլիճում լինելու ցանկություն և հնարավորություն շնորհիվ: Շատ շնորհակալ եմ ձեզ» — նշեց երգիչը:

Երկրպագուները երաժշտի հետ ավելի ակտիվ երգում էին հին հիթերը` «Շոգեքարշ» («Паровоз»), «Ինչպես չմտածեմ քո մասին», («Как не думать о тебе»), «Ամառային անձրև» («Летний дождь»), «Սևամորթ տղան» («Парень чернокожий») և այլն: Համերգի ժամանակ հնչեցին նաև նոր երգեր:

Instagram-ի իր էջում երաժիշտն արդեն հասցրել է լուսանկար և տեսագրություն տեղադրել` շնորհակալություն հայտնելով Երևանին` ջերմ ընդունելության համար: Վերջին լուսանկարի տակ նա գրել է. «Մի քիչ էլ երեկվա երևանյան արևից: Շնորհակալություն, հինավուրց քաղաք»։

Sputnik Արմենիայի թղթակիցները «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին Լեոնիդ Ագուտինին - Sputnik Արմենիա
Ագուտին. Հայաստանի հետ ինձ կապում է երաժշտությունը

«Զվարթնոց» օդանավակայանում Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցի ընթացքում Ագուտինը նշեց, որ իր թիմի հետ միասին նա կնվիրի հայ հանդիսատեսին հիանալի ապրումներ և հուսով է, որ արձագանք կստանա: Այդպես էլ եղավ: Դահլիճն այնքան բարձր էր ծափահարում, որ երգիչը խոստովանեց. «Ծափահարությունները ցանկացած արտիստի համար ամենակարևոր են, չնայած որ դրա մասին ընդունված չէ խոսել»:

Իհարկե, եղավ նաև «բիս»: Համերգի ավարտից հետո, հայ հանդիսատեսը չէր ուզում բաց թողնել Ագուտինին և նրա երաժիշտներին: Երգիչը կատակով նշեց, որ չի պատրաստվում ավանդական ձևով գնալ բեմից` սպասել, որ հանդիսատեսը ծափահարի 15 րոպե, ապա վերադառնալ: Ագուտինն առաջարկեց «կոմպրոմիս գտնել»` չգնալ բեմից, այլ միանգամից երգել:

Հանդիսատեսը հիացմունքով արձագանքեց առաջարկությանը: Ավարտելով համերգը`Ագուտինը երգեց հայտնի և սիրած «Մանուշակագույն լուսնի վրա» («На сиреневой луне») երգը: Ռուսաստանի ամենապահանջված երաժիշտներից մեկը հալեցրեց Հայաստանի հանդիսատեսի սրտի սառույցը` խորհրդարանական ընտրությունների նախօրեին:

Ещё немного вчерашнего Еревана. Спасибо, древний город!

Публикация от Леонид Агутин (@agutinleonid) Мар 26 2017 в 9:55 PDT

 

Հ.Գ. Ավարտելով հոդվածը դրական նոտայով` ուզում եմ նշել, որ սոցկայքերում համերգից առաջ նույնիսկ գտնվեցին մարդիկ, ովքեր համեմատեցին Լեոնիդ Ագուտինին Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Մանավանդ ոճային առումով. երաժիշտը բեմ դուրս եկավ նորաձև բաճկոնով:

Русская версия

Լրահոս
0