Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

© Sputnik / Asatur YesayantsЗдание министерств
Здание министерств - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտիը, Ռիչարդ Հոգլանը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկն այցելել են Հայաստան։

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի — Sputnik. Մարտի 27-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին, Ռիչարդ Հոգլանդին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Համանախագահները ներկայացրին Բաքվում ունեցած հանդիպումներն ու դրանց մանրամասները։

Քննարկվեցին ղարաբաղյան կարգավորման գործընթացն առաջ մղելուն ուղղված քայլերը, շեշտվեց Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին կայացված որոշումների իրագործման անհրաժեշտությունը։

Русская версия

 

Լրահոս
0