Գևորգ Ղազարյանի վնասվածքը լուրջ է

© Sputnik / Asatur YesayantsГеворг Казарян получил травму
Геворг Казарян получил травму - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մանրամասներ է հայտնում ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանի վնասվածքի վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի — Sputnik. Ինչպես հայտնի է, նախօրեին` մարտի 26-ին, Երևանում կայացած Հայաստան-Ղազախստան հանդիպման առաջին րոպեին Գևորգ Ղազարյանը վնասվածք ստացավ:

ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում ազգային հավաքականի բժիշկ Կարեն Ստեփանյանը հայտնել է, որ Ղազարյանի վնասվածքը բավականին լուրջ է:

Նախնական հետազոտությամբ Գևորգի մոտ ախտորոշվել է ծնկի խաչաձև կապանների մասնակի պատռվածք և մենիսկի վնասվածք:

Գևորգ Ղազարյանի ոտքն այժմ գիպսի մեջ է: Նա արդեն վաղը կմեկնի Գերմանիա` հետազոտության: Ամենայն հավանականությամբ, Գևորգ Ղազարյանը կենթարկվի վիրահատության:

Русская версия

Լրահոս
0