Նորաձև պասաժ՝ հատուկ «մասաժ»

© Sputnik / Дмитрий Коробейников / Անցնել մեդիապահոցМассаж лица
Массаж лица - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դատելով գույնզգույն ցուցանակների առատությունից՝ Երևանը նորաձևության բում է ապրում՝ տարված ժողովրդական բժշկության զանգվածային մեթոդներով: Սակայն սպառողական հետաքննության ընթացքում պարզվել է, որ մայրաքաղաքի բնակիչները չեն այցելում փողոցային սրահներ: Այդ դեպքում մերսման սրահների ցուցանակներն ո՞ւմ են գայթակղում:

Վիկտոր Իսարյան՝ հատուկ Sputnik Արմենիայի համար

Պատմություն և փորձ

Թեև մերսում (մասաժ) բառը ֆրանսիական ծագում ունի, այդ երևույթն առաջինը ծնվել է արևելյան քաղաքակրթությունների դարաշրջանում: Առաջին մերսողները եղել են պաշտամունքի սպասավորներ: Կան գրավոր վկայություններ, որ մ.թ.ա. 4000 տարի առաջ հին ասորիները, պարսիկները և եգիպտացիներն օգտագործել են այդ ժողովրդական մեթոդը՝ կազդուրիչ և բուժիչ նպատակներով: Հռոմեացի զինվորները մարտերից հետո մերսել են վնասված տեղերը, որպեսզի թեթևացնեն ցավը և վերացնեն կապտուկները: Հին Չինաստանում բժշկական-մարմնամարզական դպրոցներում մերսումը հիմնական ճյուղերից է եղել: Նույնիսկ մեծ Հիպոկրատը հին մանուալ թերապիայի նրբությունների գիտակ էր: Նա գրել է, որ «փափուկ, նուրբ և չափավոր շփումը հաստացնում է մկանները, իսկ չոր, հաճախակի մերսումը՝ ձգում է դրանք»:

Массажный салон - Sputnik Արմենիա
Մերսման սրահի աշխատակցուհիներին դրդել են մատուցել նաև սեռական բնույթի ծառայություններ

Ավելի ուշ շրջանում մերսումը համարվել է հեթանոսության մնացուկ ՝ երկար ժամանակ դուրս մնալով գիտական բժշկության շրջանակից: Եվ միայն ХVIII դարում սկսվել է մանուալ թերապիայի կիրառման նոր փուլ: Ժամանակակից բժշկությունում մերսումը համարվում է կենտրոնական նյարդային համակարգի վրա բուժական ազդեցության ֆիզիոլոգիական մեթոդ: Մերսման հիմնական տեսակները չորսն են՝ սպորտային, բուժական, հիգիենիկ և կոսմետիկ:

Պրոֆեսիոնալ մերսող Երվանդ Հարությունյանը նշում է, որ այդ մասնագիտությունը սովորել է բժշկական ուսումնարանում, իսկ հետո պարբերաբար հաստատել է իր որակավորումը Բուժանձնակազմի կատարելագործման կենտրոնում՝ արտոնագիրը երկարացնելու համար:Բայց նա արդեն վաղուց չի աշխատում իր մասնագիտությամբ:

«Շուկայում պատշաճ առաջարկներ չկան, իսկ փողոցային սրահների հսկայական քանակությունը տեղ չէ որակյալ կադրերի համար», — ասաց Երվանդը:

Նրա խոսքով՝ մերսողը պարտավոր է աշխատել ֆիզիոթերապևտի խիստ հսկողության տակ, իսկ այդ հաստատությունները հավաքում են մարդկանց, որոնք հեռու են մերսման հատկությունների մասին խորը գիտելիքներից:

Ձեռքի գործ

Նման սրահների մեկի համասեփականատերը համաձայնեց բացահայտել իր բիզնեսի գործունեության սխեման: Հարևանի հաջողակ փորձը դրդել է նրան ներդրում կատարել այս գործում:

Жертва мошенничества  - Sputnik Արմենիա
Մերսման հայտարարություն ինտերնետում. արձագանքման վտանգները

«Մերսման ծառայությունները թիրախային պահանջարկ են վայելում: Տեղի բնակիչները մեզ մոտ չեն գալիս: Դրանցով հետաքրքրվում են իրանցի և արաբական երկրների զբոսաշրջիկները, որտեղ նման բան չկա: Հիմա նրանց մոտ տոնական շրջան է, ուստի մենք լավ եկամուտ ունենք:

Բաց դա չի նշանակում, որ նրա հաստատության առջև երկար հերթեր են գոյանում: Սրահների միջև լուրջ մրցակցություն է ընթանում: Այցելուներ գրավելու համար Արմենը մի ամբողջ մեխանիզմ է մշակել:

«Փողոցային «մուշտարի կանչողները» գիտեն հյուրերի լեզուները և սովորությունները: Նրանք մոտենում են արտասահմանցիներին և քաղաքավարի զրույցի բռնվում: Եթե ամեն ինչ լավ է ավարտվում, ապա նա ստանում է իր տոկոսը», — ասաց Արմենը:

Երևանի բնակիչների մոտ նման հաստատությունները վատ ասոցիացիաներ են առաջացնում, բայց գործարարը վստահեցնում է, որ իրեն հայտնի սրահներն աշխատում են ըստ էության: Նրա կարծիքով՝ միամտություն է մտածել, թե ամբողջ քաղաքով մեկ նման օբյեկտները գործում են օրենքից դուրս. ոստիկանությունը քնած չի: Նա չհերքեց, որ խիստ բարքերով երկրների զբոսաշրջիկները գալիս են իր հասատություն ոչ թե բուժվելու, այլ զվարճանալու համար:

«Նրանց համար անսովոր է սովորական հանգստացնող մերսումը: Ուստի նման աշխատանքի տեղավորվելիս բավական է ունենալ հավաստագիր՝ կարճաժամկետ վճարովի դասընթացներ ավարտելու մասին», — ասաց Արմենը:

Նա շուտով նա կընդլայնի իր հաստատությունը: Նախատեսում է բացել արևելյան ռեստորան և ամբողջությամբ կենտրոնանալ Մերձավոր Արևելքի երկրների հյուրերի սպասարկման վրա՝ հեռու «օտար աչքից»:

Եղավ, անցավ

Խոսելով տեղի գործարարների նման անսովոր գործելաոճի մասին՝ տնտեսական մեկնաբան Աշոտ Արամյանը հեգնանքով հիշեցնում է Իլֆի և Պետրովի «12 աթոռ» կատակերգությունում N քաղաքի նկարագրությունը: Այնտեղ այնքան շատ վարսավիրանոցներ և թաղման բյուրողներ կային, որ թվում էր՝ քաղաքի բնակիչները ծնվում են միայն սափրվելու, մազ կտրելու, սանրվածքը թարմացնելու և իսկույն մահանալու համար:

Նրա կարծիքով՝ միամտություն է կարծելը, որ բոլոր մերսման սրահներն գործում են միայ բուն նշանակությամբ: «Հասկանալի է, որ ոչ ոք բացահայտ չի հայտարարում իր ուղղվածության մասին, քանի որ դա բավական կասկածելի ոլորտ է», — ասաց Արամյանը:

Նա նշեց, որ քանի դեռ պահանջարկ կա, այդ ուղղությունը շահավետ և տարածված կլինի: Բայց ժամանակի հետ այդ ծառայությունները մոռացության կմատվեն, ինչպես դա տեղի ունեցավ կոմիսիոն կրպակների, խորովածանոցների, լոմբարդների և այլ փողոցային բիզնես ձևաչափերի հետ:

Русская версия

Լրահոս
0