Ամիրյան. Առանց թատրոնի մարդկանց աշխարհն անհամ ու անհրապույր կլիներ

© Sputnik / Asatur YesayantsАрмен Амирян
Армен Амирян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Այսօր Թատրոնի միջազգային օրն է, և ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այդ կապակցությամբ ուղերձ է հղել «թատրոնի մարդկանց»։

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի — Sputnik. Նախարար Արմեն Ամիրյանի ուղերձը հրապարակել է ՀՀ Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը։

Նա շնորհավորել է Թատրոնի միջազգային օրը և դիմել է թատրոնի մարդկանց` նշելով, որ առանց նրանց անհամ ու անհրապույր կլիներ աշխարհը:

«Ուրախ եմ, որ այս շնորհավորանքս հաջորդում է նորածին այն մեծ հույսերին, որպիսիք արթնացրին մեր նախաձեռնած «Մշակութային կանգառի» հյուրախաղերը: Լեփ-լեցուն մարզային դահլիճներ, որոնցում շատերը երբեմն ոտքի վրա կամ աստիճաններին նստած են դիտում ներկայացումները, հոտնկայս ծափահարություններ և հանդիսատեսի հոսք դեպի կուլիսներ՝ շնորհակալություն հայտնելու: Սա նշանակում է, որ թատրոնը չի մեռնում, և եթե շատ ենք ուզում, կարողանում ենք վերադարձնել դահլիճները լքած հանդիսատեսին»,- նշել է նախարարը։

Նախարարն իր ուղերձում ընդգծել է` նաև ուզում եմ ասել՝ տվեք ինձ թատրոն, և ես կունենամ գալիքին երազկոտ, ուրեմն նաև՝ ստեղծագործողի աչքերով նայող հասարակություն:

«Շնորհավո′ր, սիրելիներս, և շնորհակալություն, որ դուք կաք, որ դուք Ձեր ուսերին պահում եք Թատրոնը՝ մեր երևակայության, մեր երազանքների տունը»,- եզրափակել է Ամիրյանը։

Լրահոս
0