00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Սեյրան Օհանյան
Ապագա սահմանը սադրանքի հիմք չի կարող լինել. Սեյրան Օհանյան
17:11
16 ր
Արմինե Տիգրանյան
Այսօր էլ ծնվում են արցախահայեր, բայց նրանք չեն կարող իրենց ինքնությունը պահպանել․Արմինե Տիգրանյան
17:40
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՕՐՕ. Հետընտրական պայքարի հարցը կորոշի ժողովուրդը

© Sputnik / Asatur YesayantsРаффи Ованнисян Сейран Оганян Вардан Осканян. ОРО
Раффи Ованнисян Сейран Оганян Вардан Осканян. ОРО - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հետընտրական զարգացումներ կլինեն, թե ոչ` կորոշի ժողովուրդը: Այս մասին այսօր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում հայտարարեցին ՕՐՕ դաշինքի ղեկավարները՝ վստահեցնելով, որ պատրաստ են առաջնորդել, եթե ժողովուրդը դուրս կգա պայքարի:

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի — Sputnik. Անկախ Հայաստանի պատմության ընթացքում երբեք այսքան մասսայական ու այսքան բացահայտ ընտրակեղծիքներ չեն եղել: Այսօր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՕՐՕ դաշինքի ղեկավարներից Վարդան Օսկանյանն՝ անդրադառնալով նախընտրական շրջանում ընդդիմության արձանագրած ընտրակեղծիքների նախապատրաստման փաստերին:

Раффи Ованнисян Сейран Оганян Вардан Осканян - Sputnik Արմենիա
ՕՐՕ. Սամվել Բաբայանը քաղաքական բանտարկյալ է

ՕՐՕ դաշինքն օրեր առաջ դիմել է ԿԸՀ՝ ներկայացնելով «Իրազեկ քաղաքացիներ» ՀԿ-ի տրամադրած փաստերը: Վարդան Օսկանյանի համոզմամբ`դրանք բավարար են, որպեսզի իշխանություններն ընտրություններին ՀՀԿ-ի մասնակցությունը չեղարկելու որոշում կայացնեն:

«Դրանից ավելի ապացույց՝ ադմինիստրատիվ ռեսուրսների օգտագործման մասին, ուղղակի հնարավոր չէ: Դա ընդամենը դպրոցներինն է, բայց ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ նույնը վերաբերում է նաև հիվանդանոցներին, բուհերին, բոլոր պետական կառույցներին, նախարարություններին: Նաև գումարի շրջանառության խնդիրն այնքան մասսայական ու բացահայտ է, որ ոչ ոք ոչինչից չի վախենում, մտնում են տները, խոստումներ են տալիս ու գումարներ բաժանում»,- ասաց Վարդան Օսկանյանը՝ իրավապահներին կոչ անելով զբաղվել լրատվամիջոցների նշած փաստեով:

Րաֆֆի Հովհաննիսյանի համոզմամբ էլ`կրթական, առողջապահական համակարգերում կատարվածը պետք է հիմք դառնա Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարության հրաժարականի համար:

«Մեր հանձնաժողովների անդամների ու վստահված անձանց նկատմամբ մեծ ճնշումներ են իրականացվում՝ ՀՀԿ շտաբներից, ԱԱԾ-ից, որը փոխանակ պաշտպանի քաղաքացիների իրավունքները, հակառակն է անում,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը,- մեր պետական կառույցները դարձել են կուսակցության գործիք»:

Эрмине Нагдалян - Sputnik Արմենիա
Նաղդալյան. ՕՐՕ դաշինքը մեզ համար վտանգ չի ներկայացնում

Ինչ վերաբերում է առաջիկա ընտրություններում ՕՐՕ դաշինքի չափանիշին, Դաշինքի ղեկավարները հայտարարեցին, որ ոչ միայն չեն ընդունում Գելափի հարցումների արդյունքներն, այլև նույնիսկ չեն ճանաչում նման կազմակերպություն, փոխարենը իրենք սեփական հարցումներն են պատվիրել, որի արդյունքներով ՀՀԿ-ի ձայները չափազանց ցածր են, իրենցը՝ ցանկալի բարձր, իսկ առաջին տեղում Ծառուկյան դաշինքն է:

Այս պայմաններում ՕՐՕ դաշինքը չի բացառում ապրիլի 2-ից հետո Ծառուկյան դաշինքի հետ համագործակցելու հավանականությունը:

Դաշինքի անդամները դեռ չեն որոշել` ընտրությունների արդյունքներն իրենց սպասումներին չհամապատասխանելու դեպքում կգնան հետընտրական պայքարի ճանապարհով, թե ոչ: Ի պատասխան լրագրողների հարցերին` Վարդան Օսկանյանը հայտարարեց` հետընտրական զարգացումները կթելադրի ժողովուրդը:

«Ինչքան էլ, որ քաղաքական ուժերը պիտի առաջնորդեն, բայց եթե ժողովուրդը դրա կարիքը չզգա, դուրս չգա, դա որևէ ընթացք չի ունենալու: Դրա համար ես ասում եմ՝ ժողովուրդը մեզ կհուշի, թե ընտրություններից հետո ինչ պետք է անենք:

Իսկ եթե ժողովուրդը որոշի, որ պետք է լինեն հետընտրական զարգացումներ, մենք կլինենք ժողովրդի կողքին և կառաջնորդենք»,- ասաց Օսկանյանը:

Բայց զինված պայքար միանշանակ չի լինի: Անդրադառնալով Վրաստանից Հայաստան բերված Իգլան ներքաղաքական զարգացումներում կիրառելու մասին մեկնաբանություններին` ՕՐՕ դաշինքի անդամները հերքեցին նման հնարավորությունը՝ հավելելով, որ իրենք դեմ են զենքի ցանկացած կիրառման:

Русская версия

Լրահոս
0