Ղազախստանի ֆուտբոլիստները չեն կարողացել մեկնել Երևանից

© Sputnik / Asatur YesayantsАэропорт Звартноц
Аэропорт Звартноц - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Ղազախստանի ֆուտբոլիստների ինքնաթիռն անսարքության պատճառով չի կարողացել դուրս գալ Երևանի սահմաններից:

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի — Sputnik. Ինքնաթիռը, որի մեջ գտնվում էր Ղազախստանի ֆուտբոլի հավաքականը, հարկադիր վայրեջք է կատարել Երևանում: Արտակարգ վայրեջքի պատճառը շասսիի (գետնի վրա շարժվելու օդանավի հարմարանք) անսարքությունն էր, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է հավաքականի մամուլի քարտուղար Երբոլ Քաիրովը: Այդ մասին հայտնում է Sputnik Ղազախստանը:

Տվյալ պահին ուղևորները սպասում են, որ ինքնաթիռը փոխարինվի մեկ ուրիշով, և նրանք մեկնեն Հայաստանից:

«Օդանավի հրամանատարը որոշեց վերադառնալ օդանավակայան։ Չարտերային ինքնաթիռի փոխարինումից հետո ծրագրվում է ուղևորվել Ղազախստան»,– պարզաբանել է Քաիրովը:

Նախօրեին Երևանում կայացել է 2018-ի աշխարհի առաջնության նախընտրական խաղը, որում Ղազախստանը պարտվել է 2:0 հաշվով:

Русская версия

Լրահոս
0