Թուրքիայում լրագրողներ են ձերբակալվել

© Sputnik / Руслан Кривобок / Անցնել մեդիապահոցСтраны мира. Турция
Страны мира. Турция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Թուրքիայում ահաբեկչական խմբավորման հետ համագործակցության մեղադրանքով կրկին լրագրողներ են ձերբակալվել:

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի — Sputnik. Թուրքիայում կրկին լրագրողներ են ձերբակալվել։ Ինչպես տեղեկացնում է ermenihaber.am-ը «DİHABER» լրատվականի թղթակիցներ Հայրի Դեմիրն ու Էմրահ Էրդողանը բերման են ենթարկվել: Նրանց կալանավորելու պահանջ է ներկայացվել:

Դատախազությունում անցկացված հարցաքննության ժամանակ լրագրողներին հարցեր են ուղղվել մասնավորապես Ռոժավայից հրապարակած լուրերի և սոցիալական հրապարակումների վերաբերյալ:

Լրագրողներ Դեմիրն ու Էրդողանը իրենց ցուցմունքում նշել են, որ Սիրիայում իրենց գործունեությունը, ներառյալ՝ սոցցանցերում թեմայի վերաբերյալ կատարված հրապարակումները, բացառապես լրագրողական բնույթ են կրել:

Հարցաքննությունից հետո լրագրողները դատախազությունից տեղափոխվել են դատարան՝ կալանավորման պահանջով:

 

Լրահոս
0