Արցախի հարցի լուծումը խորհրդարանական ընտրապայքարում

© Sputnik / Asatur Yesayants / Памятник "Мы-наши горы". Степанакерт. НКР
Памятник Мы-наши горы. Степанакерт. НКР - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծումը խորհրդարանական ընտրապայքարին մասնակցող քաղաքական ուժերի համար երկրորդական թեմա է: Նման կարծիքի են հանգել քարոզարշավի ընթացքին հետևած փորձագետները:

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի — Sputnik. Խորհրդարանական ընտրապայքարին մասնակցող քաղաքական ուժերն իրենց նախընտրական ծրագրերում առավել մեծ տեղ են հատկացնում սոցիալական և տնտեսական հացերին, մինչդեռ ԼՂ հիմնահարցի լուծումը նրանց ծրագրերում երկրորդական թեմա է: Այսօր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում, լրագրողերի հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանն ու Լարիսա Ալավերդյանը:

Эдуард Шармазанов - Sputnik Արմենիա
Ադրբեջանը պարտավոր է ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը

Նրանց դիտարկմամբ` քաղաքական ուժերից միայն Կոնգրես-ՀԺԿ դաշինքն է իր նախընտրական ծրագրերում առաջնահերթ թեմա դարձրել Լեռնային Ղարաբաղի խնդիրը` չբացելով, սակայն, իրական փակագծերը:

Ղարաբաղյան հարցի շուրջ որոշակի տեսլական ներկայացված է նաև «Ազատ դեմոկրատների» և ՀՅԴ նախընտրական ծրագրերում:

Քաղաքական մյուս ուժերի նախընտրական ծրագրերում Արցախի հիմնահարցի լուծման թեման ներկայացված է ընդհանուր ձևակերպումներով կամ, ինչպես Լարիսա Ալավերդյանն է նկատում, տպավորություն է ստեղծվում, որ այս հարցի մասին ծրագիր կազմողներն ընդհանրապես մոռացել են և վերջում ուղղակի մեկ տողով լրացրել բացթողումը:

Լրահոս
0